Իսրայելում ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի նստավայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Հանուն խաղաղության եմ քվեարկել. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:03
Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.06.2026 | 08:32
Նարեկ Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 08:09
Ընտրական իրավունքի խոչընդոտման կասկածանքով ձերբակալված կա․ ՆԳՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 07:58
Հայաստանն ընտրում է․ ԱԺ ընտրություններ 2026․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
Բոլորը

Իսրայելում տասնյակ հազարավոր ցուցարարներ փակել են Թել Ավիվի գլխավոր մայրուղին և բախվել ոստիկանության հետ Երուսաղեմում վարչապետի նստավայրի մոտ։ Բողոքի ալիքը ծավալվել էր այն բանից հետո, երբ Նեթանյահուն պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, որը հանդես էր եկել դատական բարեփոխումները դադարեցնելու կոչով, գրում է Reuters-ը։

Ընդդիմության առաջնորդներ Յաիր Լապիդը և Բենի Գանցը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամներին զերծ մնալ «ազգային անվտանգությունը ոչնչացնելուց» ՝ նշելով, որ վարչապետը «հատել է կարմիր գիծը»։ «Պետական անվտանգությունը չի կարող խաղաքարտ լինել քաղաքական խաղում», – հայտարարել են Լապիդը և Գանցը:

Ցուցարարները մի քանի խարույկ են վառել Թել Ավիվի գլխավոր Այալոն մայրուղու վրա՝ ամբողջությամբ փակելով երթևեկությունը: Մեծ բազմություն է հավաքվել Նեթանյահուի նստավայրի մոտ, ցուցարարներին մի պահ հաջողվել է ճեղքել անվտանգության շղթան, բայց ոստիկանները ջրցան մեքենաներով հետ են մղել  նրանց։

Financial Times-ն էլ գրում է, որ մի քանի համալսարաններ ի նշան ցուցարարների հետ համերաշխության այսօրվանից գործադուլ են հայտարարել։ Նյու Յորքում Իսրայելի գլխավոր կոնսուլ Ասաֆ Զամիրը հրաժարական է տվել։ «ՊՆ նախարարի պաշտոնանկության այսօրվա վտանգավոր որոշումն ինձ համոզել է, որ ես այլևս չեմ կարող ներկայացնել այս կառավարության շահերը»,- Թվիթերում գրել է Զամիրը։
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ևս առավոտյան կոչ է արել Նեթանյահուին և կառավարության անդամներին դադարեցնել դատական համակարգի բարեփոխումների անցկացման գործընթացը։

«Հանուն Իսրայելի ժողովրդի հետ միասնության, հանուն ձեզ վրա դրված պատասխանատվության, կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը։ Կոչ եմ անում Կնեսետի բոլոր խմբակցությունների ղեկավարներին՝ ինչպես կոալիցիայի, այնպես էլ ընդդիմության ղեկավարներին, ամեն ինչից վեր դասել երկրի քաղաքացիների շահերը և առանց հապաղելու գործել պատասխանատու և խիզախ»,- Թվիթերում գրել է Հերցոգը։

Դեկտեմբերին վարչապետի պաշտոնը ստանձնած Նեթանյահուն հայտարարել էր Գերագույն դատարանի դատավորների ընտրության վերահսկողությունը խորհրդարանին փոխանցելու ու սահմանադրական սկզբունքից հրաժարվելու մասին, որի հետևանքով Գերագույն դատարանը զրկվում է կառավարության որոշումները չեղարկելու իրավասությունից։ Այս որոշումը իսրայելցիների դժգոհությունն էր հարուցել ու հանգեցրե բողոքի ցույցերի։

Տաթև Ֆռանգյան