ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը

Լուրեր

15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
Բոլորը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և  ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան  արտահանել «սիգ» ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ  արտահանվող, տարանցման հայտարարագրով հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի հատիկավոր խավիարը: Արդյունքում բավարար կասկած է առաջացել, որ զգալի մասը հնարավոր է հանդիսանում է «սիգ» ձկնատեսակի հատիկավոր ձկնկիթ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի կարմրավուն հատիկավոր ձկնկիթի  փոխարեն փաստացի առկա է 4918կգ համաքաշով և 4260 կգ զտաքաշով «սիգ» ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր խավիար։

ՀՀ կառավարության թիվ 2002 որոշման համաձայն սահմանվել է Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք, ուստի հայտնաբերված  «սիգ»  ձկնատեսակի նմանվող դեղնավուն մանր հատիկավոր ձկնկիթից վերցվել են փորձանմուշներ և դրանց իրական տեսակը պարզելու համար: Նշանակվել է դատակենդանաբանական փորձաքննություն։

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել  «իշխան» ձկնատեսակի, այլ սաղմոնների ընտանիքի՝ սիգ տեսակի ձկնկիթ է եղել։

Փաստի առթիվ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ կազմված նյութերը տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։