Կասկադի ծառերը ենթակա են հատման․ պիտի քննարկենք՝ ինչ ծառատեսակներով ենք փոխարինելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի կանաչապատման ծրագրերին։

Փոխքաղաքապետի խոսքով՝ մարզահամերգային համալիրի, Սարալանջի մոտ անտառտնկման աշխատանքներ են իրականացվել, այս տարի Եռաբլուրում է նախատեսված հիմնել մեծ անտառ:

«Եթե նույնիսկ դրանից հետո մենք քանդենք Օպերայի սրճարաններն ու կանաչապատենք տարածքը, ամբողջապես վերականգնենք օղակաձև այգին, և այսպես շարունակ, կոմունիկացիոն մեկ սխալի պատճառով այս տեսակի աշխատանքը կարող է ջուրը գնալ։ Եվ այստեղ, կարծում եմ, մենք ունենք որոշակի թերացում։ «Մենք» ասելով՝ առաջին հերթին ինձ նկատի ունեմ։ Սա կոմունիկացիայի հարց է։ Որ այս ծառատեսակները պետք է փոխարինվեն, անկասկած է։ Այս ծառատեսակների փոխարեն թե ինչ պետք է լիներ, թե ինչու է ընտրությունը կանգ առել այն ծառատեսակների վրա, որ առաջարկվել են․․․ Եվ 2500 ծառից ընդամենը 150-ն է սակուրա, բայց լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, որ գնել ենք 2500 սակուրա տեսակի ծառեր»,- նշեց Ավինյանը:

Փոխքաղաքապետը հավելեց, որ Կասկադը Երևանի սիրտն է, և այնտեղ ծառերը պետք է փոխարինվեն, բայց թե ինչ ծառատեսակով, պետք է դրվի հանրային քննարկման. «Իրապես, մենք գալիք 50-100 տարվա համար նախանշում ենք, թե ինչ տեսք պետք է ունենա Կասկադը, և այդտեղ երևանցիների կարծիքը պետք է հաշվի առնել»։

Ավինյանը կարևորեց որակյալ անիմացիոն տեսանյութեր ունենալու հարցը, որպեսզի մարդկանց հասկանալի լինի, թե ինչ են առաջարկում։

Մանրամասները՝ տեսանյութում: