ԱՄՆ-ի Կոնգրեսը պահանջում է Աֆղանստանից հեռանալու մասին մանրամասն բացատրություններ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից ԱՄՆ-ի բոլոր ուժերի կտրուկ դուրսբերումը և մայրաքաղաքի օդանավակայանից փախչելու փորձ կատարող աֆղանստանցիների քաոսային տեսարանները կրկին ուշադրության կենտրոնում են: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ինչպես Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայքըլ Մաքքոլն է ասում, Բայդենի վարչակազմը «թուլություն է ցուցաբերել» ու դրանով իսկ ոգեշնչել ԱՄՆ-ի հակառակորդներին, այդ թվում` Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդներին:

«Աֆղանստանի անկումից ոչ շատ անց արբանյակային պատկերներով մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունը շարժվում է դեպի Ուկրաինա: Այնուհետև տեսանք, թե ինչպես են ռուսական զորքերը ներխուժում Ուկրաինա: Հետո տեսանք Չինաստանի նախագահին, որը սպառնում էր Թայվանին»,-ասում է նա:

Դեմոկրատ կոնգրեսականներն էլ հիշեցնում են, որ Թրամփի վարչակազմն էր ավելի վաղ կայացրել ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերելու որոշում, մինչեւ Բայդենի վարչակազմի պաշտոնավարումը:

Քաբուլի միջազգային օդանավակայանում մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում ամերիկացի 13 զինծառայողների մահվան պատճառը հանրապետական կոնգրեսականները համարում են անվտանգության միջոցների խափանման փաստ:

Մաքքոլը խնդրել է Բլինքենին տրամադրել տարակարծության փաստաթղթերը, ըստ որոնց, 2021 թվականի հուլիսին Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատանը ծառայող դիվանագետների կողմից ուղարկվել են նախազգուշացնող նամակներ այն մասին, որ թալիբների արագ առաջխաղացման արդյունքում փլուզման վտանգի առջեւ է կանգնելու Աֆղանստանի կառավարությունը:

Ասենք, որ այսպես կոչված տարակարծության ալիքը պաշտոնական հաղորդակցության միջոց է, որն արտաքին գերատեսչության աշխատակիցներին տալիս է արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց տարակարծությունն ու վերապահություններն իշխանություններին փոխանցելու հնարավորություն:

Բլինքենն ասել է, թե Պետդեպարտամենտն աշխատում է հանձնաժողովի հետ և որ այդ նախազգուշացումների մասին արդեն մի քանի հազար էջանոց փաստաթղթեր է հանձնել: Սակայն, ասել է նա, ինքը հանձաժողովին չի հանձնելու տարակարծության մասին հաղորդագրությունները:

Մաքքոլն էլ ասել է, թե Բլինքենին ինքը կտա ժամանակ մինչև երկուշաբթի՝ այլախոհության հեռագրերը փոխանցելու համար: Հակառակ դեպքում, ասել է նա, ինքը կհրապարակի ծանուցագիր այն մասին, որ ամերիկացիները պահանջում են Աֆղանստանի կառավարության տապալման, Աֆղանաստանից ամերիկյան ուժերի հապճեպ դուրսբերման և թալիբների կողմից երկիրը գրավելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ: