Կասկադի ծառերը հատում եք` առանց բնակիչների հետ հանդիպելո՞ւ. դա սև օր էր Երևանի համար. Մնացականյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Մասշտաբային ծառահատման օրը Երևանի համար սև օր էր: Բայց մեր քաղաքն անտեր չէ, նոր Երևան է զարթնում. այս ծառահատումը համախմբեց բոլորիս: Կասկադի ծառերը հատում եք` առանց բնակիչների հետ հանդիպելո՞ւ. ցավոք, չկա դիալոգ քաղաքային իշխանության և երևանցիների միջև:

Ցավալի է նաև, որ Երևանի ավագանու անդամներից հատուկենտ մարդիկ արձագանքեցին ծառահատմանը. այդ 64 հոգին ինչի՞ համար են ավագանիում»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը` անդրադառնալով օրերս Կասկադի հարևանությամբ մայթեզրին իրականացված լայնամասշտաբ ծառահատումներին:

Նրա խոսքով` թեղիները հատելու փոխարեն հարկավոր էր պարարտացնել, մշակել դրանք, սրսկումներ իրականացնել: Վիկտոր Մնացականյանը շեշտում է` այդ ծառերը ևս 100 տարի կարող էին ծառայել մեր քաղաքին: Անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի այն պնդմանը, թե Կասկադում հատված ծառերն արդեն չէին կատարում փոշին կլանելու և օդը ֆիլտրելու գործառույթ, մեր զրուցակիցը նշում է. «Փոխքաղաքապետին մոլորեցնում են, իր, շրջապատի ինքնավստահ պահվածքը հիմնավորում է կասկածներն այն մասին, որ չեն տիրապետում որևէ բանի…Մարդիկ հորինել են խելոք բառեր` «կենսունակության կորուստ», «խիստ դեֆորմացված ծառեր» և թաքնվում են դրանց տակ, փորձում են թմրեցնել մեզ»: Ի դեպ, փոխքաղաքապետը նաև կարծում է, որ Երևանում պետք է լինեն ծիրանենիներ:

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը, սակայն, պնդում է` Փոքր կենտրոնում չեն կարող լինել պտղատու ծառեր. «Դրանց տեղն այգիներն են, ծիրանի ծառերին նույնիսկ ամառանոցներում մարդիկ չեն հասցնում տիրություն անել»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան