ԱՆ-ն կես միլիարդ դրամի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված «ՍԻԼ ինշուրանս»-ի հետ

Լուրեր

14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
Բոլորը

ՀՀ Առողջապահության նախարարությանը բավական խոշոր գումարի չափով պայմանագիր է կնքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ: Հեղափոխությունից հետո Սուքիասյանի անվան հետ առնչվող ընկերությունները դարձել են իշխանության առաջնային գործընկերներից։

Մասնավորապես, այս անգամ Առողջապահության նախարարությունը մեկ տարվա ընթացքում ավելի քան կես միլիարդ գումար կփոխանցի «ՍԻԼ Ինշուրանս»-ին, որն էլ իր հերթին պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին կմատուցի բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ։

Ըստ պայմանագրի՝ 111 միլիոն 852 հազար 500 դրամ արդեն իսկ փոխանցվել է ՓԲԸ-ին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ն այդ գումարը կդառնա 536 892 294 դրամ։ Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար ապահովագրման գումարը սահմանված է 10 միլիոն դրամ։

Հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում են բուժման համար անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում՝ բժշկական խորհրդատվությունը, հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող բոլոր լաբորատոր հետազոտությունները, պացիենտին հիվանդանոցային սենյակով ապահովելը և այլն։

Հատկանշական է, որ պայմանագրով նախատեսված ծառայություններից օգտվելու համար ապահովագրված անձը պետք է դիմի բացառապես առողջապահության նախարարի հրամանով սահմանված ցանկում ընդգրկված բժշկական հաստատություններ։

Պայմանագիրը կնքվել է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանի և «ՍԻԼ Ինշուրանս» ԱՓԲԸ տնօրեն Արմինե Մելքոնյանի միջև։

Նշենք, որ միայն այս տարի Ազգային ժողովը երեք պայմանագիր է կնքել «ՍԻԼ Ինշուրանս»-ի հետ՝ մեքենաների ապահովագրության վերաբերյալ։ Սա միակ դեպքը չէ, երբ պետական գերատեսչությունները և կառույցները ծառայությունների մատուցման պայմանագիր են կնքում իշխող ուժի կամ նրա հետ փոխկապակցված որևէ ընկերության հետ։ Ուշագրավ է, որ այս գործընթացում անմասն չեն մնում նաև «նախկինները». Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և Ազգային ժողովն այս տարի մի շարք խոշոր պայմանագրեր են կնքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերության հետ։

Ռոզա Վարդանյան