Թուրքիայում երկրաշարժից տուժած սիրիացի փախստականները նաև խտրականության են բախվում

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականները, որոնք կորցրել էին իրենց տներն ու հարազատներին պատերազմի պատճառով հայրենիքում, տառապանքներ ապրեցին թուրքական նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի պատճառով, գրում է Gercek News-ը։

Նշվում է, որ Մարաշի երկրաշարժերից հետո միլիոնավոր մարդիկ շարունակում են պայքարել տարրական ռեսուրսների և հատկապես վրանների բացակայության դեմ: Այնուամենայնիվ, երկրաշարժից տուժածների մեջ կան մարդիկ, որոնք այս բոլոր դժվարությունների հետ մեկտեղ՝ պետք է պայքարեն նաև խտրականության դեմ:

Փախստականների իրավունքների հարթակից Յըլդըզ Օնենը, որն այցելել է երկրաշարժի գոտի՝ ծանոթանալու սիրիացիների առջև ծառացած խնդիրներին, և փախստականների իրավունքների պաշտպան, սիրիացի Թահա Էլգազին լրատվամիջոցների հետ զրուցել են երկրաշարժից տուժածների խնդիրների մասին: Նշելով, որ Թուրքիայի մոտ 4 միլիոն սիրիացիների շուրջ կեսն ապրում է երկրաշարժի գոտում, Օնենն ընդգծել է, որ մեծ դժվարությունների են հանդիպում հատկապես կանայք։

«Անհավանական պատմություններ կան. օրինակ՝ զրուցեցինք 18-ամյա սիրիացի կնոջ հետ։ Նա թուրքերեն չգիտեր։ Այս երիտասարդ կնոջը բերել են Սիրիայից՝ ամուսնանալու նպատակով։ Ամուսնու առաջին կինը մահացել էր։ Մահացած կնոջից 5 տարեկան երեխա կա։ Երբ ամուսինը մահացել է երկրաշարժի հետևանքով, 18-ամյա սիրիացի կինը և 5-ամյա երեխան մնացել են միայնակ։ Նա նաև կորցրել է իր ընտանիքի 14 անդամներին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով»,- պատմել է նա։

Յըլդըզ Օնենը նկարագրել է խտրականությունը, որին ականատես է եղել երկրաշարժի գոտում։

«Մինչ մենք այնտեղ էինք՝ մի քաղաքական կուսակցության մարզային կազմակերպություն երեխաների համար քաղցր բամբակ էր բերել: Մինչ երկու սիրիացի կանանց հետ զրուցում էինք, մեզ մոտեցավ մի հղի կին՝ երեք տարեկան երեխայի հետ միասին: Ըստ երևույթին, նրանք հերթ էին կանգնել բամբակե քաղցրավենիքի համար։ «Նրանք դա տվեցին թուրքերեն խոսողներին, բայց ոչ մեզ»,- ասաց կինը: Հետո սիրիացի մի տղա վերցրեց երեք տարեկան երեխային և վերադարձավ քաղցր բամբակով, որովհետեւ թուրքերեն գիտեր»,- ասել է նա։

Փախստականների իրավունքների հարցերով զբաղվող ակտիվիստ Թահա Էլգազին էլ նշել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած սիրիացի փախստականներն այդ ժամանակից ի վեր չեն կարողացել բավարարել նույնիսկ իրենց ամենատարրական կարիքները՝ խտրականության պատճառով։

«Ցանկացած ճամբարում նրանք վախ են ապրում նույնիսկ ճաշի հերթում կանգնելիս: Մտավախություններ կան՝ «ինչ-որ մեկը կարող է մեզ նկարել», «ինչ-որ մեկը կարող է մեզ ինչ-որ բան ասել»: «ինչ-որ մեկը կարող է ասել՝ սիրիացիները թուրքերից ապուր են վերցնում, մեզանից խլել են ամեն ինչ»,- ասել է Էլգազին՝ նշելով, որ երկրաշարժից առաջ փախստականներն արդեն ճնշված և անտեսված խումբ էին, և դա ավելի բարդացավ երկրաշարժից հետո, քանի որ կառավարությունն այլևս չի մտածում փախստականների մասին։

Էմմա Չոբանյան