Վարչապետին ներկայացվել է փոխվարչապետերի գրասենյակների 2022թ. կատարողականը

Լուրեր

06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի գրասենյակների՝ 2022թ. գործունեության հաշվետվությունները․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Փոխվարչապետերից բացի, խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, փոխվարչապետերի գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է իր գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքները: Նշվել է, որ ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության շրջանակում 120 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհն ուղղվել է մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը և տնտեսական կայունության ապահովմանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում կատարվել է 42 միջոցառում, ընթացքի մեջ է 29-ը: «ԵՄ տնտեսական և ներդրումային պլան. Հայաստան» գործիքակազմի շրջանակում հաստատվել են կամ հաստատման փուլում են ընդհանուր առմամբ 395 մլն եվրո արժողությամբ ծրագրեր՝ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման, Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման, Երևանի կայուն զարգացման, թվային վերափոխման, գիտության և այլ ուղղություններով: Շարունակվել են ԵՄ TWINNING և TAIEX գործիքների ներքո փորձագիտական աջակցության նախաձեռնությունները:

Միջազգային տնտեսական ինտեգրման համատեքստում շարունակվել է փոխգործակցությունը ԵԱՏՄ և ԱՊՀ կանոնադրական մարմինների հետ: ԵԱՏՄ շրջանակում ընդունվել են առանցքային նշանակություն ունեցող մի շարք որոշումներ՝ հաստատվել են գյուղատնտեսական առաջնային նշանակություն ունեցող առանձին ապրանքների գծով հաշվեկշիռները, դեղագործության, սննդամթերքի արտադրության, շինարարության, ոսկերչության, թեթև արդյունաբերության ոլորտի 435 ապրանքատեսակի համար սահմանվել է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ, շարունակվել է էլեկտրաէներգետիկ, ֆինանսական շուկաների, էլեկտրոնային առևտրի և այլ ոլորտների զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքը:

Անդրադարձ է եղել նաև ռազմավարական համակարգման աշխատանքներին, որոնց շրջանակում 2022թ. հաստատվել է 5 ռազմավարություն, 15-ը շրջանառվում է, 9-ը գտնվում է մշակման փուլում:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով իր գրասենյակի 2022թ. կատարողականը, անդրադարձել է նախ սուբվենցիոն ծրագրերին: Նշվել է, որ 2022թ. հաստատվել է 363 ծրագիր՝ մոտ 75 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կազմել է մոտ 40 մլրդ ՀՀ դրամ:

Ներկայացվել է Կառավարության՝ կրթության ոլորտում առաջնահերթություն հանդիսացող 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի ընթացքը: Նշվել է, որ 2022թ. վերջի դրությամբ՝ ավարտվել է 24 դպրոցի և 46 նախադպրոցական հաստատության կառուցումը: Ներկայում ընթացքի մեջ են 47 դպրոցի և 102 նախակրթարանի կառուցման/նորոգման աշխատանքները, զուգահեռ շարունակվում են տեղորոշման և նախագծման աշխատանքները: Մինչև 2026թ. նախատեսվում է մարզերում կառուցել 150 կրթահամալիր, որոնք կունենան նաև նախակրթարան: Անդրադարձ է եղել մի շարք ներդրումային նախագծերի ընթացքին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին, Հյուսիս-Հարավ, քաղաքաշինական, բարեգործական ծրագրերին: Ներկայացվել է առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ընթացքը, որի շրջանակում 2023թ. բյուջեով նախատեսված աշխատանքների ծավալը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար է: Ինչ վերաբերում է Ինժեներական քաղաքին՝ նշվել է, որ 11 ընկերություն ստացել է ռեզիդենտի կարգավիճակ, գործողներից 4-ը մեկնարկել է շինարարական աշխատանքը:

Փոխվարչապետերը ներկայացրել են նաև միջգերատեսչական խորհուրդների և նախարարական կոմիտեների շրջանակում կատարված աշխատանքները: Անդրադարձ է եղել թվայնացման գործընթացին, այդ համատեքստում իրականացվող բովանդակային և կառուցվածքային բարեփոխումներին ևս:

Հաշվետվություններին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը: Քննարկվել են զարգացման գործընկերությանը, միջազգային տնտեսական ինտեգրմանը, սուբվենցիոն և առաջնահերթ նշանակություն ունեցող պետական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր:

Վարչապետը կարևորել է փոխվարչապետերի գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը և զարգացման ծրագրերի վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարը, ի թիվս մի շարք այլ թեմաների, նշել է նաև ռազմավարությունների մշակման ստանդարտների կարևորությունը, խոսել շինարարական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին: