Լավրովի ասածն անընդունելի՛ է՝ Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակ ընկալելի չէ․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ

-Ձեզ համար ընդունելի՞ է ՌԴ արտգործնախարարի շարադրած այն սցենարը, որ արցախցիների համար կարող էր ընդունելի լինել Ադրբեջանի կազմում գտնվելը՝ ունենալով լեզվի, կրթության, մշակույթի իրավունք, հատուկ տնտեսական և առևտրային կապեր Հայաստանի հետ:

-Նախ՝ որևէ կերպ դա չի կարող մեզ համար ընդունելի լինել, կարծում եմ՝ վերջին տարիների մեր դիրքորոշումներն ու սկզբունքային կարմիր գծերը, որ մենք քաշել ենք, խոսում են այն մասին, որ չի կարող Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ մեզ համար ընկալելի լինել: Այդ ասուլիսի ժամանակ, երբ փորձ արվեց զուգահեռներ անցկացնել Արցախի և Դոնբասի, Կոսովոյի և Դոնբասի հետ կապված, տեղին չէր՝ հաշվի առնելով և՛ պատմությունը, և՛ կոնֆլիկտների առանձնահատկությունները:

-Նաև ծագումնաբանությունը:

-Այո՛, նաև ծագումնաբանությունը, որովհետև Արցախը երկար ժամանակ իր ինքնությունն ապացուցել է, անկախացել է, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը և Ադրբեջանն են անկախացել Խորհրդային Միությունից: Այստեղ ինչն է նաև հետաքրքիր. խոսվում է Դոնբասի մասին, բայց Դոնբասի հետ կապված բանակցությունները տեղի էին ունենում քառակողմ ֆորմատով, այսինքն՝ գոյություն ուներ միջազգային ֆորմատ, որը փորձում էր լուծում տալ այդ խնդրին, բայց Լավրովը խոսում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասին և, կարծես, դրական նոտայով է խոսում: Դոնբասի պարագայում գոյություն ուներ միջազգային ֆորմատ, որտեղ Մինսկի խմբի համաձայնագրեր կային և իմպլեմենտացիայի մասին էին քննարկում, իսկ այստեղ այլ ֆորմատի մասին է խոսքը, որը որևէ տեղ չի կարող տանել, բացի նրանից, որ մենք կունենանք Արցախ՝ առանց գեթ մեկ հայի և Արցախ՝ Ադրբեջանի կազմում, որը մեզ համար որևէ կերպ ընդունելի չի կարող լինել:

-Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչու ՌԴ արտգործնախարարը դա ասաց:

-Ռուսաստանը տարբեր առաջարկներով է հանդես եկել, այդ թվում՝ նրա հիմնական առաջարկն այն մասին էր, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվեր հետագա բանակցություններին: Ցավալիորեն, այս իշխանությունները չընդունեցին, կամ բարձրաձայն հայտարարում են, որ ընդունել են, միևնույն ժամանակ ստորագրում են Պրահայի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում և վերջ՝ առանց հղում կատարելու հետագա կարգավիճակի հարցին: Այսինքն՝ եթե հայկական կողմը ևս առնվազն իր հստակ դիրքորոշումը հայտնի ռուսական կողմի առաջարկներին, ապա իրավիճակը, կարծում եմ, մի փոքր այլ կլինի:

Անկախ նրանից, թե ինչքան անընդունելի կլինի որևէ երկրի որևէ դիրքորոշում, Հայաստանն է, որ պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի: Հայկական կողմը ռուսական կողմին ասում է՝ կողմ ենք, բայց փաստացի Պրահայում ստորագրում է մի հայտարարություն, որտեղ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախն Ադրբեջանի կազմում: Ռուսական կողմը չի կարող լինել ավելի հայանպաստ, քան հայկական կողմը:

-Ձեր ասածից բխում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Արցախը տարանջատել Ադրբեջանից, անկախություն ճանաչել կամ ինչ-որ նման մեխանիզմներ ձևակերպել, իսկ Հայաստանը թույլ չի տալիս Ռուսաստանին անկախացնել, այդպե՞ս է:

-Ռուսաստանն այսօր ունի խաղաղապահ զորք Արցախում և իր համար նաև կարևոր է, որ այնպիսի միջավայր լինի, որ կարողանա պահել իր զորքն Արցախում: Այստեղ Հայաստանի հետ շահերը համընկնում են, որ կարգավիճակի հարցը թողնել հետագային, և ակնհայտ լիներ, որ կան որոշակի խնդիրներ և ռուս խաղաղապահ զորքն այնտեղ պիտի լինի: Այս սցենարով, որով զարգացում եղավ նաև հայկական կողմի նախաձեռնությամբ և համաձայնությամբ, ինչ է ստացվելու, որ մեկուկես-երկու տարի հետո, եթե հայկական կողմը ստորագրի որևէ փաստաթղթի տակ՝ խաղաղության կլինի, թե այլ համաձայնագրի, և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որևէ խնդիր չդնի ստատուսի հետ կապված, ապա Ադրբեջանը շատ հանգիստ, առանց որևէ բանի հղում կատարելու, ասելու է՝ ռուսական զորքն այստեղից պետք է դուրս գա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան