«Հաց բերողի» գործով Չարչյանը կեղծ եզրակացությո՞ւն է տվել. Դատախազության մեղադրանքի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Նախորդ ամիս ԱԺ-ում իշխող ուժի ձայներով անձեռնմխելիությունից զրկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։ Միջնորդագիրը խորհրդարան բերած ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդում է՝ Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։

Վարդապետյանի խոսքով` պատգամավորը, որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, դրական եզրակացություն է տվել Սարգսյանի կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։

Ըստ քրեական գործի նյութերի՝ հանգուցյալ Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերևի հիվանդության ծանր աստիճանով, որն անհամատեղելի էր կալանքի հետ։ Այնինչ, փորձագիտական խումբը նրա առողջական վիճակի մասին եզրակացություն է տվել միայն բժշկական փաստաթղթերի հիման վրա և, ըստ դրա, Բեխտերևի հիվանդությունն այն աստիճանի ծանր չի եղել, որ կալանքից ազատվի։ Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանի խոսքով՝ այս մասին ինքն ահազանգել է դեռ տարիներ առաջ։

Փաստաբանը հղումներ է կատարում Արմեն Չարչյանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների կողմից տրված եզրահանգմանը՝ նկատելով՝ կեղծ տեղեկանքում անգամ իրար հակասող ակնառու հատվածներ կան։

Պատգամավորը նոր մեղադրանքը որակում է ակնհայտ անհիմն ու անօրինական։ Այս մասով, սակայն, նրա փոխարեն մեկնաբանում է պաշտպանը։

Իրականում պետական ո՞ր մարմնի, ո՞ր պաշտոնյայի գործողությունը կամ անգործությունն է հանգեցրել 2016 թվականին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան։ Գլխավոր դատախազությունը «Հաց բերողի» մահվան օրը՝ 2017 թվականի մարտի 16-ին տեղեկացրել էր՝ Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը»։ Հարուցվել էր քրեական գործ:

«Հաց բերողի» մահվան հաջորդ օրն իսկ Երևանում սկսվեցին բողոքի գործողություններ, իշխանության առաջ դրվեցին պահանջներ՝ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հնչում էին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունները, որոնք մերժում էին իրենց կապը Արթուր Սարգսյանի մահվան հետ։

«Հաց բերողի» մահվան շուրջ «ինչու»-ների պատասխանը տվել է դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ 2017-ի հուլիսի 10-ին Ազգային ժողովի ամբիոնից նա չորս դրվագով, իր խոսքով՝ «քուանշ» հայտարարեց այդ ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանին․ դրվագներից մեկը հենց «Հաց բերողի» մահվան հանգամանքն էր։

Ընդդիմադիր Փաշինյանը, սակայն, իշխանության գալով, կարծես թե շատ արագ մոռացավ իր «քուանշները», ավելին՝ Դավթյանը պաշտոնավարեց մինչև իր ժամկետի ավարտը։

Արթուր Սարգսյանի մահվան մասով փորձաքննությունների ավարտը եղավ դեռևս 2019 թվականին, սակայն քրեական գործը կրկին արթնացնելու որևէ փորձ չեղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիների ընթացքում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործին նոր թափ տալու գործընթացը հերթական շոու է որակում։ Ընդգծում է՝ միայն Չարչյանը և փորձագետները չէ, որ պետք է հայտնվեին ամբաստանյալի աթոռին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան