Չի կարելի թույլ տալ Ռուսաստանին հանգստանալ. Բլինքեն

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ռուսաստանին ռազմաճակատում հանգստանալու հնարավորություն չի կարելի տալ, ամենափոքր «հանգստի» դեպքում նա կվերախմբավորի ուժերը և նորից հարվածներ կհասցնի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է Korrespondent-ը։

Բլինքենը նշել է, որ Պուտինը մտադիր չէ հետ կանգնել Կրեմլին Ուկրաինայի լիակատար ենթակայության մասին իր գաղափարից։

«Նա չի հարգում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ցանկանում է այն ներառել ռուսական կայսրության կազմում»,- ասել է Բլինքենը։

Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի անկախությունն ու ինքնիշխանությունը հստակորեն ճանաչված են Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով, և այդ նորմերը չեն վերանա, ինչպես իրենք՝ ուկրաինացիները։ Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայի տարածքում։

«Մենք հուսահատորեն խաղաղություն ենք ուզում, թեև ուկրաինացիները դա ավելի շատ են ցանկանում, քան որևէ մեկը: Ի վերջո, նրանք են, որ ամեն օր ենթարկվում են այդ ագրեսիային, նրանք ցանկանում են կայուն խաղաղություն, որն արտացոլում է միջազգային համակարգի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքները»,- ընդգծել է պետքարտուղարը։

Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Ռուսաստանը հնարավորություն ունենա հանգստանալ, վերախմբավորվել և մեկ կամ ավելի տարի անց կրկին հարձակվել Ուկրաինայի վրա։

Ավելի վաղ Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի Ուկրաինային աջակցություն ցուցաբերել անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, հումանիտար ոլորտներում։

Տաթև Ֆռանգյան