Բուհերը կուսակցականացված չեն. Ժաննա Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.06.2026 | 20:00
Ոչ լեգիտիմ ԱԺ ենք ունենալու․ մեկ ֆրակցիայի ձայները գողացվում են, ՔՊ-ինը արհեստական ավելացված են․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 19:56
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
16.06.2026 | 19:45
Կեղծ «Le Point»-ից մինչև X-ի բոտային ցանցեր․ փաստեր ստուգողների պայքարը թվային կեղծիքի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 19:40
Ռոբերտ Քոչարյանը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան
16.06.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով կարող է վերականգնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները
16.06.2026 | 19:10
«Հորն ու մորն էլ չի ճանաչում»․ մանրամասներ թմրանյութից տուժած 12-ամյա տղայի վիճակի մասին
16.06.2026 | 19:00
Այսինքն՝ հանուն «Բարգավաճ»-ի ես ընտրությունները պիտի կեղծեի՞, որ ձեր սիրտը հովանա՞ր, ի՞նչ եք ուզում ինձնից․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 18:49
Հնդկաստանում Telegram-ը մեկ շաբաթով արգելափակել են
16.06.2026 | 18:35
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
16.06.2026 | 18:30
Ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանը Կիևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 18:29
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
16.06.2026 | 18:29
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով
16.06.2026 | 18:24
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին
16.06.2026 | 18:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլն «ավելի հեշտ» կլինի
16.06.2026 | 18:10
ԵՄ-ում քննարկել են ՀՀ-ին աջակցության հարցը // Թրամփն ու Զելենսկին հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մարդու իրավունքն է լինել կուսակցական, և մենք չենք կարող ասել, որ կրթության ոլորտի ոչ մի աշխատակից  չպետք է կուսակցության անդամ լինի: Այս մասին այսօր  մամուլի ասուլիսին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:  Նա նշեց, որ խնդիրն այն մասին է, որ ինչ-որ լծակներ գործադրվեն որևէ կուսակցության օգտին գործունեութուն ծավալելու համար:

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ բուհերը կուսակցականացված չեն, այն  իմաստով, որ որևէ բուհի առաջ չկա դրված քաղաքական խնդիր, կուսակցական խնդիր և չի կարող դրված լինել»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը` անդրադառնալով ռուսական դպրոցներ Հայաստանում բացելու մասին հարցին, նշեց, որ դեկտեմբերին տեղի է ունեցել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի արձանագրությունում ֆիքսվել է, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ և այդ խումբը ստեղծվել է, որը պետք է քննարկի կոնցեպտը:

«Այդ ծրագրի շրջանակներում նոր շենքերի մասին է  խոսքը, ոչ թե գործող: Մենք բովանդակությունն ենք քննարկում և կարծում ենք, որ շենքերի կառուցման մասին խոսելը շատ վաղ է, պետք է հասկանանք ինչի համար է կառուցվում, հետո հասկանանք՝ պետք է կառուցել, թե ոչ»,- նշեց նախարարը:

Մանրամասները տեսանյութում: