Օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը մեծ հաջողությամբ ելույթ ունեցել է Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայում մարտի 14, 16, 19 և 21-ին օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը ելույթներ է ունեցել Կոլոն թատրոնում` Ֆաուստի դերերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակավոր MusicaClasicaBA ամսագիրը գրում է. «Ֆաուստը՝ երիտասարդ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, տիրապետում է գեղեցիկ քնարական ձայնի՝ օժտված է բնական հնչեղությամբ: Նա գերազանց ցուցադրում է իր վոկալային կարողությունները և լավագույնս է ներկայացնում այն ամենը, ինչը պահանջում են թե՛ երաժշտական պարտիտուրը, թե՛ դրամատիկ կերպարը» (MusicaClasicaBA, 17.03.2023):

Մեկ այլ պարբերականում նշվում է, որ Լիպարիտ Ավետիսյանը բացեց երեկոն Salut Ô mon dernier matin արիայի արժանի կատարմամբ և շարունակեց դերը՝ ցուցադրելով բարձր վարպետություն, ինչն առավել վառ արտահայտվեց դերերգի ամենաքնարական հատվածներում, ինչպիսին է դյութիչ Salut demeure-ը, որը հորդում էր այնպես ազատ ու թեթև, ինչպես պահանջում է պարտիտուրը (Clarín.com 15.03.2023):

Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն «Ֆաուստ» օպերայով Կոլոն թատրոնը բացել է իր թատերաշրջանը: Այն հինգ գործողությամբ ֆրանսիական գրանդ օպերա է՝ բալետային խմբով և հզոր երգչախմբով: Ներկայացման բեմադրող ռեժիսորը, սցենարիստը, խորեոգրաֆը, հագուստների և լույսերի նկարիչը մեր օրերի ամենապահանջված մասնագետներից իտալացի Ստեֆանո Պոդան է, իսկ երաժշտական ղեկավարը՝ բրիտանացի դիրիժոր Յան Լաթամ-Քոենիգը: Մեֆիստոֆելի դերում հանդես է եկել ռուս հզոր բաս Ալեքսեյ Տիխոմիրովը, իսկ Մարգարիտի դերում՝ ռումինացի սոպրանո Անիտա Հարթինգը, որը տպավորիչ միջազգային կարիերա է կերտում: Ներկայացումը բեմադրված է եղել աբստրակտ, պոետիկ ոճով, այն հարուստ է սիմվոլիկ, փիլիսոփայական և լիտուրգիական էլեմենտներով:

2022-2023 թվականների թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել Semperoper Dresden-ում, Մարիինյան թատրոնում (Ալֆրեդո, «Տրավիատա»), Թուլուզի Théâtre du Capitole -ում (Ռոդոլֆո, «Բոհեմ»), Բոլշոյում (Կոմս Ալմավիվա, «Սևիլյան սափրիչ»): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, «Սիրո ըմպելիք») և Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, «Տրավիատա»):

Ապրիլի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում կկայանա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը: