Նախ պետք է կառուցվի ակադեմիական քաղաքը, հետո խոսվի՝ ուսանողների տեղափոխման մասին. նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մենք ուշադրություն ենք դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է: Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այստեղ մենք ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես է շարժվենք: Եկող շաբաթ կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ նախ պետք է կառուցվի ակադեմիական քաղաքը, հետո խոսվի՝ ուսանողների տեղափոխման մասին:

Նա նաև հայտնեց, որ խոսքը շատ մեծ կառույցի մասին է, և արդեն հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում։

«Արվեստի կլաստերը լինելու է «Հայֆիլմի» տարածքում, երկրորդ կլաստերը Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում, որտեղ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը, և երրորդ կլաստերը բավական մեծ է լինելու, այստեղ տեղակայվելու են թե՛ կրթական, թե՛ սպայական, ինչպես նաև հնարավոր է միջազգային կամ միջպետական բուհեր»,- նշեց Անդրեասյանը:

Նախարարը հավելեց, որ նախատեսվում է նաև ակադեմիական քաղաքում ունենալ ժամանակակից համերգասրահ, կինոթատրոն, կինոարտադրության ենթկառուցվածքներ:

Մանրամասները՝ տեսանյութում: