Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները Մակրոնի հրաժարականն են պահանջում

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում հինգշաբթի զանգվածային գործադուլներ են տեղի ունենում, մասնավորապես՝ տրանսպորտի ու կրթության ոլորտներում, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ ֆրանսիացիները գործադուլներ են կազմակերպել Փարիզի օդանավակայաններում՝ դժվարացնելով Շառլ դը Գոլ օդանավակայանի 1-ին տերմինալ մուտքը․ այստեղ երկար խցանումներ են, գրում է CNBC-ն։

Քաղաքացիական ավիացիայի վարչությունը մտավախություն ունի, որ իրավիճակը կվատթարանա, և պահանջում է չեղարկել ուրբաթ օրվա թռիչքների 30%-ը Օրլի օդանավակայանում ուրբաթ օրը, շաբաթ օրվա թռիչքների 15%-ը, ինչպես նաև 20%-ական տոկոսով՝ Մարսելի, Բորդոյի և Լիոնի օդանավակայաններում թռիչքները։

Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասում երթևեկության խափանումներ են նկատվում։ Այս խնդիրն անդրադարձել է նաև մերձքաղաքային գնացքների վրա։

Լիոնում ցուցարարներն արգելափակել են կայարանների աշխատանքը։ Նրանք ճանապարհ են դուրս եկել արհմիությունների դրոշներով։ Ցուցարարները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։


Գործադուլին միացել են բազմաթիվ ուսուցիչներ, Փարիզում փակվել է 140 տարրական դպրոց, ինչպես նաև բազմաթիվ միջնակարգ ուսումնական հաստատություններ։ Մայրաքաղաքի քաղաքապետարանի տվյալներով՝ հինգշաբթի դպրոցների ուսուցիչների 56 տոկոսը գործադուլ է հայտարարել։ Ուսուցիչների արհմիությունը հայտարարել է, որ Փարիզում գործադուլ է հայտարարել մասնագետների 70%-ը։

Ռուանի, Մարսելի, Տուլուզի և Ֆրանսիայի այլ քաղաքների մի շարք դպրոցների աշխատակիցներ աշխատանքի չեն դուրս եկել։

Փարիզում շարունակվում է աղբահանությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցների գործադուլը։ Փողոցները լցված են աղբի տոպրակների կույտերով։ Փարիզի քաղաքապետարանից BFM-TV-ին հայտնել են, որ հինգշաբթի քաղաքում չհավաքված աղբի ծավալը հասել է 9,6 հազար տոննայի։

Տաթև Ֆռանգյան