Ադրբեջանը կրակեց ռուս զինվորների վրա, ՌԴ-ն չդատապարտե՛ց․ բայց ՀՀ-ին թշնամի են ընդունում, ծաղրում են․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.06.2026 | 17:51
Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր
22.06.2026 | 17:40
Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում
22.06.2026 | 17:31
Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
22.06.2026 | 17:28
Համայնքապետից հարցրեք. Լոռու ՓԾ պետը` գետի վրայով անցնող խողովակը ավելի վաղ չհեռացնելու մասին
22.06.2026 | 17:17
Զախարովան հայտարարել է՝ ՀՀ-ն ձգձգում կամ սառեցնում է Մոսկվայի հետ կապված նախաձեռնությունները
22.06.2026 | 17:10
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրության գերակա շահ․ կառավարությունը ներկայացրեց նախագիծը
22.06.2026 | 17:02
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կդիմեն ՍԴ՝ դատավարությանը Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու պահանջով
22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ

-Սև լճի տարածքում եղանակային պայմաններով պայմանավորված մոլորված հայ զինծառայողը հայտնաբերվեց, բայց նրան փնտրելու էին գնացել նաև ռուս զինծառայողներ, նա հայտնաբերվել է Հայաստանի ԱԱԾ-ի և ԶՈւ-ի ջանքերով: Իսկ ռուս զինծառայողին թիրախավորել են ադրբեջանցիները, չնայած նախնական պայմանավորվածություն է եղել, որ նրանք իրենց մեքենայով գնան այնտեղ: Սա ինչի՞ արդյունք է: Այս դեպքից ելնելով՝ գնահատական տանք նաև ընդհանուր իրավիճակին:

-Սադրանք: Բազմակողմանի սադրիչ գործողություններ են իրականացնում ադրբեջանցիները: Ինչ վերաբերում է այս դեպքին, այստեղ էթնիկական շովինիզմի հարող տարրեր կան։ Եկեք չմոռանանք, որ թուրքերը քրիստոնյաներին, այդ թվում՝ մեզ, համարում են «գյավուրներ», և ռուս ժողովրդի նկատմամբ ակնհայտ հակակրանք և արհամարհանք ունեն: Թուրքիայում անգամ ռուս զբոսաշրջիկների նկատմամբ արհամարհական անթաքույց վերաբերմունք ունեն: Ես զարմացած եմ այն հանգամանքով, որ ռուս ժողովրդի պետական ինստիուտները դա չեն գիտակցում, որ իբրև ուղղափառ, քրիստոնեական պետություն՝ սխալ քաղաքականություն են որդեգրել:

-Ես այսօր դիտեցի Զախարովայի ասուլիսը, որն ամենայն մանրամասնությամբ անդրադառնում է հայկական կողմի հայտարարություններին, Փաշինյանին են կշտամբում: Նա որևէ դատապարտող խոսք չասաց ռուս զինծառայողների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների վերաբերյալ: Զախարովան ասում է՝ դա Պաշտպանության նախարարության տիրույթի հարց է, քննություն կգնա, ասում է՝ եթե արձագանքը չի հնչում այս միկրոֆոնով, չի նշանակում, թե այլ միջոցներով չի հնչում: Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի նկատմամբ տարբեր ռեակցիաներ հնչում այդ միկրոֆոնով:

-Որովհետև այդ տրագիկոմեդիա հիշեցնող քաղաքականության մեջ թիրախավորված է որպես թշնամի Ռուսաստանի համար, և նրանք ակնհայտ թշնամական վարքագիծ են դրսևորում ՀՀ-ի նկատմամբ: Շատերը կասեն, որ հայ և ռուս ժողովուրդների միջև նորմալ հարաբերություններ են, բայց խոսքը հումանիտար և մշակութային փոխշփումների մասին չէ, այլ վերաբերում է պետության վերաբերմունքին, Ռուսաստան պետությունը, որը բռնազավթված է խմբիշխանության կողմից: Այդպիսի պետությունը ՀՀ-ին դիտարկում է որպես թշնամի, և դա ակնհայտ երևում է նրանց վարած քաղաքականությունից…

-Ստացվում է, որ եթե ՌԴ-ի շահերից բխում է իր զինծառայողների վրա կրակած ադրբեջանցիներին թթու խոսք չասել՝ չի ասի, իսկ եթե շահերից բխում է հայաստանցի որևէ պաշտոնյայի ծաղրել՝ դա հաստատ կանի:

Մոտեցումների հարց է. Ինչո՞ւ ենք մենք հարցին մոտենում այնպես, որ ՌԴ-ն իր զինծառայողների նկատմամբ ունի այնպիսի էմոցիոնալ ֆոն, ինչպիսին, օրինակ, մենք կամ մեզանից ավելի շատ՝ Իսրայելը: Նրանց համար իրենց զինծառայողը «разходный материал» է, մարդկային վատման ռեսուրս բանակում: Տեսնում ենք, որ նրանք հյուծման պատերազմ են վարում։ Թե՛ ռուս օդաչուին կխոցեն, թե՛ ռուս զինծառայողին ծեծի կենթարկեն, Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտայի մոտ էմոցիոնալ որևէ շարժ չի առաջացնի, նրանց ռազմավարական ուղենիշը  պրոադրբեջանական է՝ ի հեճուկս ՀՀ ռազմաքաղաքական շահերի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան