Վաշինգտոնը ռազմավարական երկխոսություն է սկսում Բելառուսի ընդդիմության հետ

Լուրեր

17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
Բոլորը

Այս տարեվերջին ԱՄՆ-ը «համապարփակ ռազմավարական երկխոսություն» կսկսի Բելառուսի ժողովրդավարական շարժման և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Վաշինգտոնում բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ երկխոսությունը կմիավորի ԱՄՆ վարչակազմի գերատեսչությունները, որոնք զբաղվում են Բելառուսի հետ «բելառուսական ժողովրդավարական դերակատարների լայն շրջանակով, ներառյալ քաղաքական առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ լրագրողներ, իրավապաշտպաններ, իրավաբաններ, արհմիությունների առաջնորդներ, գիտնականներ և շարքային բելառուսներ»։

Բացի այդ, պետքարտուղարի տեղակալն ընդգծել է «Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ աջակցելու Բելառուսի ժողովրդի ձգտումներին՝ ուղղված իրենց երկրի ժողովրդավարական, ինքնիշխան և կայուն ապագային»։

Վաշինգտոն այցի ընթացքում Սվետլանա Տիխանովսկայան նաև ելույթ է ունեցել Կոնգրեսում՝ քննադատելով Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները, որը Կրեմլին թույլ է տվել օգտագործել Մինսկը Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

Հիշեցնենք՝ մարտի սկզբին Մինսկի քաղաքային դատարանը Տիխանովսկայային հեռակա դատապարտել է 15 տարի ժամկետով ազատազրկման։

Էմմա Չոբանյան