ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը դրանց զարգացման ուղղությամբ: Կողմերը գոհունակություն են հայտնել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության մակարդակից:

Անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Վահե Գևորգյանը ներկայացրել է Լաչինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան վճռի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Մարտի 22-ին Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանայի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են կատարել պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։

Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ։