Ռուսաստանը ռազմաճակատ է ուղարկում խորհրդային T-54 և T-55 հին տանկերը

Լուրեր

17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
Բոլորը

ՌԴ-ի Հեռավոր Արևելքի բազայից դուրս են բերվում խորհրդային T-54 և T-55 տանկերը։ Այս մասին հայտնում են Conflict Intelligence Team (CIT) վերլուծաբանները, որոնց տրամադրության տակ են հայտնվել ռազմական տեխնիկա տեղափոխող շարասյան լուսանկարները, գրում է Meduza-ն։

CIT-ի տեղեկություններով՝ սարքավորումներով շարասյունը վերջերս մեկնել է Պրիմորսկի երկրամասի Արսենև քաղաքից, որտեղ տեղակայված է 1295-րդ կենտրոնական տանկային ռեզերևը և պահեստային բազան։ Լուսանկարներում վերլուծաբանները հայտնաբերել են T-54/55 ընտանիքի խորհրդային միջին տանկեր։ Նույն շարասյան մեջ են եղել և՛ T-54 տանկերը, և՛ տանկեր, որոնք կարող են լինել ավելի ուշ արտադրության՝ T-54 կամ T-55:

Նախկինում CIT-ն արդեն հայտնել էր այս բազայից ռազմական տեխնիկայի դուրսբերման մասին՝ այնտեղից ուղարկվել են T-62M (B) տանկեր, այնուհետև դրանք օգտագործվել են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Վերլուծաբանները նշում են, որ T-54/55-երը պահեստից հանելն առաջին անգամ են արձանագրել։ Արբանյակային լուսանկարներով հաստատվել է, որ 2022 թվականի հունիսից նոյեմբեր Արսենևի բազան լքել է առնվազն 191 տանկ, հավանաբար՝ հիմնականում T-62: Իրականում նրանց թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

Սրանք հին խորհրդային տանկեր են, որոնք 1946 և 1958 թվականներին են զինանոց ընդունվել։

Էմմա Չոբանյան