Ֆրանսիայում բողոքի ցույցերը չեն դադարում․ Մակրոնն ու արհմիությունները պատրաստվում են համազգային գործադուլին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
Բոլորը

Ֆրանսիացիները շարունակում են բողոքել կենսաթոշակային բարեփոխումների ընդունման դեմ։ Մարսելի մերձակայքում ցուցարարները փակել են A55 մայրուղին, փոխանցում է Euronews-ը։

«Պրովանս» պարբերականի տվյալներով՝ երկրի երկրորդ քաղաքի մուտքի մոտ 8 կիլոմետրանոց խցանում է գոյացել։ Տեղում ոստիկաններ են աշխատում։ Ցուցարարները նաև անվադողեր են այրում՝ արգելափակելով Մարսելի նավահանգստի մուտքը։

Լիոնի արվարձաններում համալսարանի մասնաշենքերից մեկը փակվել է ուսանողների դասադուլի պատճառով։ Քաղաքից հարավ գտնվող խոշոր նավթավերամշակման գործարանի աշխատակիցների 40%-ը դադարեցրել է աշխատանքը։ Ռոն դեպարտամենտի պրեֆեկտուրան դեռևս որևէ խնդիր չի հայտնաբերել գազալցակայանների մատակարարման հետ կապված։

Նախօրեին Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ, որոնք վերածվել են Հանրապետության հրապարակում անկարգությունների, 46 մարդ է ձերբակալվել։ Միջադեպեր են գրանցվում Գրենոբլում, Ռենում, Լիլում և Նանտում բողոքի ցույցերի ժամանակ:

Մինչդեռ և՛ Ելիսեյան պալատը, և՛ արհմիությունները պատրաստվում են իններորդ համազգային գործադուլին, որը նախատեսված է հինգշաբթի։ Երկրի իշխանությունները կանխատեսում են, որ գործադուլին կմասնակցի 600-800 հազար մարդ։

Արտաքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ժամանակ կարգուկանոնը կպահպանեն 12 հազար ոստիկաններ և ժանդարմներ։

Տաթև Ֆռանգյան