Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Թուրքիայի երրորդ ամենամեծ նախընտրական դաշինքը՝ Աշխատանքի և ազատության դաշինքը, որոշել է թեկնածու չառաջադրել նախագահական ընտրություններում։ Այս մասին այսօր հայտարարել են դաշինքի առաջնորդները, գրում են թուրքական լրատվականները։

«Մենք նախագահական ընտրություններում թեկնածուի չենք առաջադրի։ Նախագահական ընտրություններում մենք կատարելու ենք մեր պատմական պատասխանատվությունը միանձնյա կառավարման նկատմամբ»,- Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի առաջատար քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համաառաջնորդ Փերվին Բուլդանը։

Նա ելույթի ընթացքում քննադատել է իշխող կուսակցությանն ու նախագահական համակարգը, միաժամանակ, սակայն, ձեռնպահ է մնացել ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղլուին աջակցելու բացահայտ հայտարարություններից։

Ակնկալվում է, որ Աշխատանքի և ազատության դաշինքի դիրքորոշումը վճռորոշ կլինի մայիսի 14-ի ընտրությունների ելքի համար, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ո՛չ իշխող դաշինքը, ո՛չ էլ վեց կուսակցություններից բաղկացած հիմնական ընդդիմադիր դաշինքը հստակ հաղթանակի չեն հասնի։

Հավելենք, որ Քեմալ Քըլըրդարօղլուն օրերս հանդիպել էր քրդամետ կուսակցության ղեկավարներին։

Էմմա Չոբանյան