Մենք ժողովրդին հույս չենք տալիս. Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Մենք մեր ապագան որևէ մեկի հետ չպետք է կապենք, մեզ հետ պետք է կապենք և մեր ժողովրդին հույսեր չտանք: Մենք ժողովրդին հույս չենք տալիս, մենք հաշվետվություն ենք տալիս, որ մեր նպատակն է երկարատև խաղաղության հասնել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

«Մենք հետապնդելու ենք Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծումը: Հասկանալով, որ Ադրբեջանը երաշխիք չէ, մենք հետապնդում ենք խնդիր, որ այդ համաձայնություններն ունենան միջազգային երաշխիքներ, որովհետև մենք մեր ուժերով չենք կարող երաշխավորել:

Եթե Ադրբեջանը փակում է Լաչինը, դժբախտաբար, մենք չենք կարող զորքով մտնել Լաչինը բացել, Բաքուն էլ գրավել: Ուրեմն պետք է քաղաքական ճնշումներ լինեն: Հիմա պարոն Լավրովն ասում է, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, և երեք կողմերը՝ մենք, Ադրբեջանը և Ռուսաստանը, պիտի կատարեն իրենց պարտավորությունները: Փակագծերը չի բացում: Պարոն Լավրովը չի ասում՝ Ադրբեջանը փակել է, չի ասում՝ Ադրբեջանը հարձակվել է ու զավթել Հայաստանի սուվերեն տարածքը: Մեզ ասում են՝ դա նրանից է, որ դուք լավ չեք աշխատում Ռուսաստանի հետ, որ ՌԴ շահերից է բխում այդպես վարվել, և մենք իրավունք չունենք Ռուսաստանից վիրավորվել, նեղանալ:

Դու դաշնակի՞ց ես, թե՞ ով ես: Դու պայմանավորվածությունները կատարելո՞ւ ես, թե՞ ոչ: Սա այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն արել տասնյակ տարիներ, եղել են մուրացկանի դերում: Մտածել են՝ Ռուսաստանը չի թողնի մեզ նեղացնեն, դրել, կեղեքել են Հայաստանը»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: