Բախմուտի ուղղությամբ ռուսական հարձակումը, հավանաբար, կդանդաղի․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

20.04.2026 | 11:48
«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:39
Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից»
20.04.2026 | 11:30
Կուսակցությունների ղեկավարներ են տուգանվել
20.04.2026 | 11:18
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ՊՆ ռազմական հետախուզության այսօրվա զեկույցը ենթադրում է, որ ռուսական ուժերի հարձակումը Բախմուտի ուղղությամբ սկսում է թուլանալ, թեև իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ քաղաքի պաշտպանների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ զեկույցի՝ դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ռուսական հրամանատարությունը հետ է քաշել դեպի քաղաք շարժվող մի քանի ստորաբաժանումներ՝ դրանցով ռազմաճակատի թուլացած հատվածներն ուժեղացնելու նպատակով։

«Մարտերը շարունակվում են քաղաքի կենտրոնի շուրջ, և ուկրաինացի պաշտպանները նախկինի պես վտանգի տակ են  հյուսիսից ու հարավից շրջափակման պատճառով»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, սակայն, որ կան նշաններ, որ ռուսական հարձակումը քաղաքի վրա սկսում է կորցնել նախկին թափը և աստիճանաբար թուլանալ։ Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ որոշ ռուսական ստորաբաժանումներ տեղափոխվել են ռազմաճակատի այլ հատվածներ։

Անցած օրերին Պոկրով-Բախմուտ-Միխայլովկա հատվածում, որով անցնում է մատակարարման գիծը, հակառակորդի ճնշումը նվազեցնելու նպատակով ուկրաինական զինված ուժերը Բախմուտից արևմուտք անցել են տեղային հակահարձակման։

Ավելի վաղ էլ Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել էր, որ ռուսական ուժերի հարձակումը Լիմանի, Բախմուտի, Ավդեևսկի, Մարինսկի և Շախտյորսկի ուղղություններով շարունակվում է։

Էմմա Չոբանյան