Մարդ, որի անունը չի կարելի տալ․ Ազգային ժողովում հիշեցին «Հարի Փոթեր» ֆիլմն ու Ռոբերտ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Գեղամ Մանուկյանի ելույթին, որն ասել էր՝ Սեդա Սաֆարյանի հետևից չենք ընկել, ցանկանում ենք, որ Սահմանադրական դատարանը լինի ՍԴ. «Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանն է ասում»:

Սա լսելով՝ ընդդիմադիրները տեղից սկսեցին արձագանքել, Կոնջորյանը պատասխանեց. «Հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք, պարո՛ն Մանուկյան: Հանդարտվե՛ք, մի՛ ալեկոծվեք»: Հետո դիտողություն արեց նիստը վարող Հակոբ Արշակյանը: Կոնջորյանը շարունակեց. «2003 թվականին կեղծված նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը զավթում է նախագահի աթոռը, ՍԴ-ն կայացնում է որոշում՝ քանի որ հասարակության մեջ խաթարված է վստահությունը, առաջարկում է 1 տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե, որպեսզի վերականգնվի հասարակական համերաշխությունը:

ՍԴ-ի կայացրած այս որոշումը ոտնահարվում է և չի իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և իր իշխանության կողմից: Եվ այսօր Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ ՍԴ-ն պիտի լինի ՍԴ: Դուք, որ տարիներ շարունակ ասպատակել եք ՍԴ-ն ու սահմանադրականությունը, այսօր եկել եք սահմանադրական իրավունքի կանթեղն եք այստեղ վառ պահում, բարձր պահում: Ցիցերոնի ոսկորները գերեզմանում շարժվում են այս ձեր ելույթներից, մի քիչ զո՛ւսպ եղեք և ժուժկալ»:

Մանրամասները՝  տեսանյութում: