Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Լուրեր

12.04.2026 | 12:10
Թայսոն Ֆյուրին վերադարձը ռինգ նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:52
ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության
12.04.2026 | 11:38
ԱԳՆ-ն հրապարակել է Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու ընթացակարգը
12.04.2026 | 11:15
Ռոնալդուի գոլն օգնել է «Ալ Նասրին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 11:08
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
12.04.2026 | 10:35
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.04.2026 | 10:30
Premium Machinery Armenia-ն` Leasing EXPO-ում. հատուկ առաջարկներ և խոշոր գործարքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 22:24
Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին․ Ավանեսյան
11.04.2026 | 20:51
ԻՔՄ-ն հրապարակել է Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների թիվը
11.04.2026 | 20:46
Գվարդիայի հրամանատարը` վթարված ավտոբուսի և վիրավորների վիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:58
Թույլ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ ՀՀ-ն հայտնվի գեոպոլիտիկ բախման մեջ․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 19:46
ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ
11.04.2026 | 19:18
Միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու. հրապարակվեց Սամվել Կարապետյանի ելույթը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:39
Հայաստանի անվտանգությունն ուժեղանալու է, հաստատվելու է ուժեղ խաղաղություն․ Արթուր Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 18:32
Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկա վարչապետն է․ հունիսի 7-ին պետք է արձանագրենք որպես փաստ․ Նաիրի Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ:

«Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», – նշվում է նամակում:

Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը:

«Ռասիզմի և հակահայկական ատելության տարածումը, էթնիկ և կրոնական հիմքերով բռնության շարունակական հրահրման հետ միասին՝ հատուկ շեշտը դնելով երիտասարդների և երեխաների վրա, լավ փաստագրվել են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում… Մինչ օրս Ադրբեջանը որևէ միջոց չի ձեռնարկել հայերի դեմ ատելության հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար», – գրում է Մհեր Մարգարյանը:

Եզրափակելով՝ նա նշում է, որ Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա: