Բաքվի արյունոտ ձեռքերը. ԱՄՆ Պետդեպի զեկույցը հաստատում է հանցագործությունների աղաղակող փաստերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
Բոլորը

Ադրբեջանն ատելության խոսք է տարածում, խտրական քաղաքականություն վարում էթնիկ հայերի նկատմամբ` արձանագրում է ԱՄՆ Պետքարտուղարությունը մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցում։ Հերթական զեկույցում շեշտվում է, որ 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ստորաբաժանումներն իրականացրել են ապօրինի սպանություններ, արձանագրվել է դաժան, անմարդկային և մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք հայ զինծառայողների հանդեպ:

«Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել և չի պատժել իրավունքների խախտումներ և կոռուպցիոն գործողություններ թույլ տված պաշտոնյաների մեծամասնությանը։ 2020 և 2022 թվականների ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ խախտումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»,- նշվում է զեկույցում։

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է կալանքի տակ պահել հայ ռազմագերիներին, իսկ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ երեք հայ խաղաղ բնակիչ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել։ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են երեք խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին։ Հիշատակվում է նաև Amnesty International-ի զեկույցը, որում խոսվում է ադրբեջանական ուժերի կողմից հայ տարեցների ապօրինի սպանությունների մասին։

«Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն զեկույց է հրապարակել, որում մտահոգություն է հայտնում 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների և այլ պաշտպանված անձանց նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին պնդումների վերաբերյալ, այդ թվում՝ արտադատական սպանությունները, խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքն ու կամայական կալանավորումը, ինչպես նաև տների, դպրոցների և քաղաքացիական այլ օբյեկտների ավերումը»,- ասվում է զեկույցում։

Մատնանշվում են ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը վկայող տեսանյութերը, որոնցում պատկերված է, թե ինչպես են մասնատել կին զինծառայողներին, կտրել են ոտքերն ու մերկացրել։

Պետքարտուղարությունը նաև անդրադաձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը․ ի դեպ, Բաքուն արդեն 100 օր է՝ փակ է պահում Արցախը Հայաստանին ու Արցախին կապող միակ ճանապարհը։

«Դեկտեմբերի 12-ից մինչև տարեվերջ ադրբեջանցի ցուցարարները, որոնք, ենթադրվում է, լայնորեն աջակցություն են ստանում երկրի իշխանությունների կողմից, փակել են Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ այն անհասանելի դարձնելով քաղաքացիական և առևտրային տրանսպորտի մեծ մասի համար: Human Rights Watch-ը կոչ է արել նրանց, որոնք վերահսկում են ճանապարհը և դրա շրջակա տարածքը, ներառյալ՝ երկրի իշխանություններին, ապահովել, որ ազատ տեղաշարժը չդադարեցվի»,- հիշատակվում է ամերիկյան գերատեսչության զեկույցում։

Զեկույցում անդրադարձ կա նաև էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականությանը։

Քաղհասարակության ակտիվիստները հայտարարել են, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով հայերի նկատմամբ ատելության խոսք: Հայկական անուններով անձինք սահմանային անցակետերում ենթարկվում են լրացուցիչ զննման և ժամանակ առ ժամանակ մերժվում է նրանց մուտքը երկիր։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը մոտ կես դար է՝ ամեն տարի հրապարակում է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերլուծությունը և այն փոխանցում է Կոնգրեսին: Զեկույցում ներառվում են մարդու իրավունքների բնագավառում տարվա ընթացքում 198 երկրներում և կազմավորումներում տեղի ունեցած իրադարձությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան