Ով է Լաչինի միջանցքում հայի մորթելու սպառնալիք հնչեցրած ադրբեջանցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Համացանցում տարածվող տեսանյութում, որտեղ որպես սոմալացի ներկայացող ու հայերին մորթելու, իսկ հետո նրանց արյունը «քեբաբի» մեջ ավելացնելու խոստում տվող «էկո-ակտիվիստ» կատակերգուն ադրբեջանցի ռազմական փորձագետ Ֆարդին Իսազադեն է։

120,000 արցախցիներին 100 օր շրջափակման մեջ պահող «էկո-ակտիվիստների» խմբի ներկայացուցիչն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում հայերին ոչնչացնելու ցանկությունը բարձրաձայնելով։ Համացանցում նրա մասնակցությամբ հերթական տեսանյութն է հայտնվել, որում նա հայտարարում է, որ ԼՂ-ից հայերի «մաքրումը շարունակվում է»։

«Այս Նովրուզին մենք երազանք ենք պահում՝ հաջորդ տարի այն տոնել Խանքենդիում (Ստեփանակերտ)։ Մաքրումները շարունակվում են»,- Լաչինի միջանցքից հայտարարում է ռազմական փորձագետը։

Նշենք, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բոլոր հնարավոր միջազգային հարթակներից հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, սակայն զուգահեռաբար Լաչինի միջանցք է ուղարկում հայի արյուն խմելու և Ստեփանակերտը հայերից մաքրելու ցանկությամբ տոգորված «էկո-ակտիվիստների»։

Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս միակ մայրուղին՝ հումանիտար ճգնաժամի մատնելով 120 հազար հայերի։

Տաթև Ֆռանգյան