Ֆրանսիայում բողոքի ցույցերի ֆոնին Մակրոնը հրաժարվել է ցրել խորհրդարանը կամ հրաժարական տալ․ Le Parisien

Լուրեր

12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրում բողոքի ցույցերի ֆոնին մտադիր չէ ցրել խորհրդարանը կամ փոխել կառավարությունը։ Այս մասին գրում է Le Parisien պարբերականը՝ հղում անելով Ելիսեյան պալատում սեփական աղբյուրին։

Հրատարակության զրուցակցի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդը չի նախատեսում նաև կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, ինչպես պահանջում են ցուցարարները և ընդդիմության որոշ անդամներ։

Այսօր ավելի վաղ Մակրոնը հանդիպում է ունեցել վարչապետ Էլիզաբեթ Բորնի և մի շարք նախարարների հետ։

Ֆրանսիայի բնակիչները երեքշաբթի գիշերը դուրս են եկել բազմաթիվ քաղաքների փողոցներ՝ դժգոհություն հայտնելով կենսաթոշակային բարեփոխումների հաստատման առնչությամբ այն բանից հետո, երբ պատգամավորները չկարողացան անվստահություն հայտնել գործող կառավարությանը։

Շատ քաղաքներում ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով, մասնավորապես՝ Փարիզում և Ստրասբուրգում։ Ցուցարարները հրկիզել են աղբի տարաները, կոտրել գովազդային վահանակներ, ջարդել ցուցափեղկեր։ Ցուցարարների շրջանում հնչել են կարգախոսներ՝ Մակրոնին ու Բորնին հրաժարականի կոչ անելով։

Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի վերաբերյալ։ Սակայն ֆրանսիական խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը՝ կենսաթոշակային բարեփոխումների պատճառով անվստահություն հայտնելու համար։ Արդյունքում ֆրանսիացիների կենսաթոշակային տարիքը 62 տարեկանից բարձրացավ 64-ի։ Այժմ կենսաթոշակային բարեփոխումը համարվում է Ազգային ժողովի կողմից ընդունված։

Տաթև Ֆռանգյան