Հրավառությունը Հայաստանում կարգելվի․ ի՞նչ կարգավորումներ են առաջարկվում նախագծով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։

Նախագծով, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավորը, համապատասխանեցվում են Հայաստանի տեխկանոնակարգերը ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին և արգելվում են 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի (հրավառությունները) հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը և վաճառքը։

«Այսինքն՝ եթե հրավառություն կլինի Հայաստանի Հանրապետությունում, ապա դա կա՛մ համայնքային, կա՛մ պետական նշանակության տոն օրերին է։ Իհարկե, իդեալական կլինի, որ այս օրենքի ընդունումից հետո հենց այդպես էլ լինի, որովհետև, ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև բոլոր երկրներում էլ արգելված որոշակի արտադրատեսակների ներքին ապօրինի շրջանառություն լինում է, բայց, կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը կհանգեցնի նրան, որ մենք փաստացի կունենանք 90 և ավելի տոկոս նվազում։ Երբ հրավառություն կտեսնենք, պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում տոն օր է կամ էլ մեծ միջոցառում է կազմակերպվել պետության կամ համայնքի մասնակցությամբ»,-  նշեց Գաբրիելյանը:

Ինչ վերաբերվում է 1-ին և 2-րդ դասի հրագործական արտադրատեսակներին, օրինակ՝ բենգալյան կրակ, պատգամավորը նշեց, որ դրանց ներմուծումը և վաճառքը կշարունակվի և որևէ սահմանափակում նախատեսված չէ։ «Միայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորման և տեղափոխման հարցում»,- հավելեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։