Կրեմլի կայքում փոխել են Պուտինի՝ Մարիուպոլ այցի տեսանյութը

Լուրեր

01.03.2026 | 13:30
Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների երկարաձգված մնալու ծախսերը փոխհատուցվեն․ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
01.03.2026 | 13:16
Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը․ Արփինե Սարգսյանի ուղերձը
01.03.2026 | 13:07
Նավթատար տանկերը գնդակոծության է ենթարկվել Օմանի ջրերում
01.03.2026 | 12:28
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում․ ովքե՞ր են այս տարվանից միանում համակարգին և ի՞նչ է պետք իմանալ
01.03.2026 | 12:19
Իրանցիները ողջ աշխարհում նշում են Խամենեիի մահը․ NYT
01.03.2026 | 11:45
Պակիստանում հարյուրավոր ցուցարարներ գրոհել են ԱՄՆ հյուպատոսությունը Կարաչիում
01.03.2026 | 11:21
Չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի, Դուբայ, Շարժա և Դոհա և հակառակ ուղղությամբ
01.03.2026 | 11:11
Իրանը ժամանակավորապես կղեկավարի 3 անձից բաղկացած խորհուրդը
01.03.2026 | 11:01
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
01.03.2026 | 10:48
«Կհարվածենք երբևէ չտեսնված ուժով». Թրամփը՝ ի պատասխան Իրանից հնչող հայտարարությունների
01.03.2026 | 10:33
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
01.03.2026 | 10:11
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
01.03.2026 | 10:01
Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.03.2026 | 09:30
Արման Ծառուկյանի մենամարտն ավարտվել է զանգվածային բախումով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.03.2026 | 08:52
Այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է․ Իրանը հաստատել է գերագույն առաջնորդի մահը
Բոլորը

Կրեմլի կայքում փոխել են մարտի 19-ի գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի բնակիչների հետ հանդիպման տեսագրությունը։ Հանդիպումից հետո հրապարակված տեսանյութը վերամոնտաժվել է, դրանից հանվել է կնոջ բողոքի աղաղակով հատվածը։ Սրան ուշադրություն է դարձրել «Կարող ենք բացատրել» տելեգրամյան ալիքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

27 րոպե տևողությամբ տեսանյութի սկզբնական տարբերակում այդ պահն առկա էր 22-րդ րոպեին, երբ Պուտինը զրուցում էր Մարիուպոլում բնակվողների հետ։ Տեսանյութում հայտնված մարդիկ նրան ասում են, որ չէին սպասում այցին, Պուտինն էլ կարճ պատասխանում է, իսկ հետո լսվում է կնոջ բղավոցը․«Սա ճիշտ չէ, ամենը ցուցադրության համար է»։

Դրանից հետո Պուտինի կողքին գտնվողները շրջվում են ու ձեռքերով նշաններ անում, իսկ ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը սկսում է տարակուսած ժպտալ։

Հավելենք, որ մարտի 18-ի երեկոյան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից ձերբակալման օրդեր տալուց ընդամենը մեկ օր անց Պուտինը լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ ժամանել էր Դոնբաս։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ նա ուղղաթիռով ժամանել է Մարիուպոլ, այնուհետև գիշերը մեքենայով շրջել քաղաքում և այցելել նորակառույց միկրոշրջան։

Էմմա Չոբանյան