«Ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, Ձեր ճաշակո՞վ ա»․ վիճաբանություն՝ Ալեքսանյանի ելույթից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Ազգային ժողովում ընթանում է հերթական նիստը։

«Դուք վստահաբար սովոր եք լսել մարդկանց, ովքեր սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա: Դուք վստահաբար շատ կլսեք մարդկանց, ովքեր քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին: Շատ կլսեք մարդկանց, ովքեր փաստաբաններն են իրենց այն շեֆերի, որոնք ծակ գրպանով եկել են Երեւան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր են»՝ դիմելով աշակերտներին, նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նիստերի դահլիճից Ասպրամ Կրպեյանը բղավեց՝ դատե՛ք: Ալեքսանյանը արձագանքեց. «Դատում ենք, շատ ենք դատում, օրական 4-5 հայցադիմում է գնում դատարան՝ ձեր թիմակիցների ապօրինի գույքի հետ կապված:

Անդրադառնալով ապօրինի հարստացման գործերին՝ Ալեքսանյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ հարց ուղղելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տան վերաբերյալ։

«Ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակո՞վ է»,-նշեց նա, ինչից հետո նիստերի դահլիճում խոսակցություններ սկսեցին։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի պատգամավորի զրկեց նիստին ելույթ ունենալու իրավունքից։ «Դուք ոնց որ չեք ընկալում իմ ասածները, նորից եմ կրկնում, եթե ընկալում եք՝ խնդրում եմ լռություն ապահովել, խնդրում եմ համբերատար լինել»,-ասաց Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։