ՌԴ-ն սպառնում է դադարեցնել մասնակցությունը հացահատիկային գործարքին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Օրեր առաջ հացահատիկային գործարքը հերթական անգամ երկարաձգվեց, սական ՌԴ-ն սպառնում է մայիսի 18-ին դադարեցնել այն, եթե ռուսական պահանջները հաշվի չառնվեն։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նախաձեռնության երկարաձգման հետագա որոշումը կախված կլինի Ռուսաստան-ՄԱԿ Հուշագրի իրագործման համատեքստում հետևյալ պայմանների իրականացման առաջընթացից․ Ռոսսելխոզբանկի վերամիացումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսում, ապահովագրության և վերաապահովագրության սահմանափակումների վերացում, գումարած՝ նավահանգիստներ մուտքի արգելքի վերացում, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակային խողովակաշարի աշխատանքների վերականգնում, ռուսական ընկերությունների օտարերկրյա ակտիվների և հաշիվների ապաշրջափակում, որոնք կապված են սննդամթերքի և պարարտանյութերի արտադրության և փոխադրման հետ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «առանց նշված պահանջների կատարման առաջընթացի, որոնք նոր չեն և պետք է կատարվեն Ռուսաստան-ՄԱԿ հուշագրի շրջանակում, Ռուսաստանի մասնակցությունը նախաձեռնությանը կդադարեցվի»։

Հիշեցնենք, որ հացահատիկային գործարքը կնքվել է Ստամբուլում 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան