Չավուշօղլուն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հնարավորությանը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Եգիպտոս կատարած այցի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության թեմային, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Անցյալ ուրբաթ ես հանդիպեցի Շվեդիայի արտաքին գործերի նախարարին (Տոբիաս Բիլստրյոմին), ասացի, որ մենք նման որոշման մասին կհայտարարենք Ֆինլանդիայի վերաբերյալ, և որ ուզում ենք, որ նրանք նախ մեզանից լսեն՝ մենք չենք ուզում, որ նրանք լսեն լրատվամիջոցներից: Մենք կարևորում ենք մեր երկկողմ հարաբերությունները և հարգում ենք դրանք, ես տեղեկություն եմ փոխանցել»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացից հետո փոխվել է Շվեդիայի հետ կապված վերաբերմունքը։

Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ Բիլստրյոմը հույս է հայտնել, որ Շվեդիայի անդամակցությունը վերջնականապես կավարտվի մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։

«Ես ասացի նրան, որ ամեն ինչ կախված է ձեռնարկված քայլերից»,- նշել է թուրք պաշտոնյան։

Թուրքիան ԱԳ նախարարը նշել է, որ Շվեդիան ասում է՝ որոշ բաներ արել են, վճռական են, սակայն չի կարող գնահատական ​​տալ՝ արդյո՞ք Շվեդիան կկատարի պահանջները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի  17-ին Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Անկարան սկսում է ՆԱՏՕ-ին Հելսինկիի անդամակցության հայտի վավերացման գործընթացը։

Էմմա Չոբանյան