Ադրբեջանը 5 մարզիկի է հայտավորել Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար

Լուրեր

27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:34
ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
27.06.2026 | 12:03
«Բարգավաճ Հայաստան»-ը միջնորդություն ներկայացրեց ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում ապրիլի 15-23-ը անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար Ադրբեջանը հայտավորել է 5 մարզիկի։ Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

Ադրբեջանի մարզիկներն են՝ Իսա Ռուստամովը (67կգ քաշային կարգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ) և Դադաշ Դադաշբեյլին (109 կգ), ինչպես նաև կանաnց հավաքականից Նազիլյա Իսմայիլովան (49 կգ)։

Տեղական լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Քենան Մասթալիևը հաստատել է, որ Բաքուն հայտ է ներկայացրել Երևանում մրցումներին մասնակցելու համար։ Նա նշել է, որ սա նախնական ցուցակ է և դեռ հայտնի չէ՝ քանի մարզիկ է մասնակցելու առաջնությանը։

Վերջնականապես հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Ադրբեջանի մարզիկներն ընդհանրապես կժամանեն Երևան՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար, քանի որ ադրբեջանական կողմն անվտանգության հավելյալ երաշխիքներ է ցանկանում։

«Ադրբեջանական թիմը Երևան կգնա միայն այն դեպքում, եթե ընդունող երկիրը նրան տրամադրի անվտանգության հատուկ երաշխիքներ։ Եթե հայկական կողմը պնդի այն երաշխիքների հարցում, որ մրցումների մյուս մասնակիցներին են տրվում, մենք բաց կթողնենք առաջնությունը»,- ավելի վաղ հայտարարել էր Մասթալիևը։

Էմմա Չոբանյան