Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ 200-ից ավելի մարդ է ձերբակալվել «անօրինական կարգախոսներ» հնչեցնելու հիմնավորմամբ

Լուրեր

17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի մի քանի նահանգներում հազարավոր մարդիկ նախօրեին հավաքվել են՝ նշելու քրդական Նոր տարին՝ Նովրուզը։ Ստամբուլի Յենիքափը հրապարակում այս առիթով հավաք է կազմակերպվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլդանի, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների բազմաթիվ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստամբուլի նահանգապետարանի հայտարարության համաձայն 224 մարդ է ձերբակալվել  միջոցառման ժամանակ «անօրինական պաստառներ բերելու և անօրինական կարգախոսներ բացականչելու» հիմքով։  Հավաքի մասնակիցները նաև կառավարության հրաժարականի կոչեր են հնչեցրել՝ բացականչելով «Ազատություն Սելոյին», նկատի ունենալով բանտարկված HDP-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։

HDP-ն ներկայացնող Ստամբուլից ընտրված պատգամավոր Զուլեյհա Գյուլումը լրատվամիջոցներին ասել է, որ Նովրուզի տոնակատարությունների ժամանակ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ են եղել։ Գյուլումի խոսքով՝ ավանդական հագուստ կրող քաղաքացիներին արգելվել է մուտք գործել տարածք, խնդրել են փոխել հագուստը։ Նովրուզը նշվել է նաև Թուրքիայի շատ այլ նահանգներում: Մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը թույլ չի տվել քաղաքական կուսակցությունների պաստառներ բերել տարածք։

Էմմա Չոբանյան