Ռուսաստանի հարձակումը մոտենում է գագաթնակետին, Ուկրաինան կարող է սկսել հակահարձակումը․ISW

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Արևելյան Ուկրաինայում ռուսական հարձակողական գործողությունների տեմպը  դանդաղել է վերջին շաբաթներին, ինչը կարող է վկայել, որ ռուսական զորքերի գարնանային հարձակումը մոտենում է ավարտին։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետների  հերթական զեկույցին հղում անելով գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի Արևելյան խմբավորման  խոսնակ Սերգեյ Չերևատին նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը չի կարողացել բավարար ուժեր հավաքել Դոնբասում սպասվող խոշոր հարձակման համար և որ ռուսական ներկայիս հարձակումը չի կարելի անվանել  խոշոր ռազմավարական գործողություն։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը չեն կարող ավարտել նույնիսկ Բախմուտի տակտիկական գրավումը։ Նրանք  նաև զգալի  դժվարություններ են ունենում ռազմաճակատի այլ հատվածներում օպերատիվ  նշանակալի հաջողությունների հասնելու համար:

Ինստիտուտի փորձագետները նշում են, որ այսպիսով ,հավանաբար, ռուսական զորքերի գարնանային հարձակումը մոտենում է գագաթնակետին։ Եթե ​​300.000 ռուս զինվորները չկարողացան ապահովել վճռական հարձակողական առավելություն Ուկրաինայում, ապա դժվար թե հավելյալ ուժերի ավելացումը մոբիլիզացիայի հետագա փուլերում այս տարի հանգեցնի արմատապես այլ արդյունքի:

Դրա համար, ըստ զեկույցի, Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները  վերադարձնել նախաձեռնությունը և սկսել հակահարձակում ռազմաճակատի ներկայիս գծի  կարևոր հատվածներում։

Էմմա Չոբանյան