Ալիևը հայտարարել է՝ եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, ապա Երևանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանը

Լուրեր

05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Երևանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն էլ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու։ Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա։ Մենք ուժ ունենք, ընկերներ ունենք, աշխարհում ուժեղ դիրք ունենք և ուժեղ կամք ունենք։ Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում», – Interfax-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը շաբաթ օրը Տերտերի շրջանի Թալիշ գյուղից Նովրուզի կապակցությամբ ադրբեջանցիններին ուղղված ուղերձում։

Նրա խոսքերով՝  Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառ․կմ տարածքում:

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառ. կմ տարածքում, կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանը՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և դելիմիտացիայի աշխատանքներ իրականացնել մեր պայմանների համաձայն:Միայն այս դեպքում նրանք կկարողանան հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»,- ասել է նա։

Ալիևը առանձին միջազգային կազմակերպությունների և երկրների մեղադրել է երկակի ստանդարտների մեջ ՝ ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» ժամանակ Հայաստանին դատապարտելուց հրաժարվելու համար։