ԵՄ դիտորդների ներկայությունը դեր խաղաց լայնամասշտաբ պրովոկացիան կանխելու գործում․ փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
Բոլորը

ԵՄ դիտորդական առաքելությունը էական նպաստեց տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը և ԵՄ անդամ-երկրների կողմից իրավիճակին տեղյակ լինելուն․ «Դա բնակչության մոտ ավելի ապահով զգալու հոգեբանական տարր առաջացրեց նաև։ Նաև փոխայցելությունների ակտիվացում եղավ»։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց․ «Արևմուտք-ՌԴ սրացող հարաբերությունների համատեքստում երկու կողմերից գնահատականներ են հնչել ԵՄ դիտորդական առաքելության՝ ՀՀ գալու հետ կապված։ ՌԴ-ն դա ընկալում է որպես իր դեմ արված քայլ։ Իսկ արևմուտքից գնահատականներ են հնչում, որ դա ինչ-որ կերպ նաև զսպող հանգամանք է ՌԴ-ի համար։ Եթե դուք ասում եք, որ դա նպաստել է, ապա ի՞նչ գնահատական ունեք նման գնահատականների մասին։ Մենք ի՞նչ անենք՝ այդ լարվածության մեջ չընկնելու համար։ Նպաստել ասելով ի՞նչ նկատի ունեք»։

Պարույր Հովհաննիսյանն արձագանքեց, որ ԵՄ առաքելության տեղակայումն, այո, առաջացրեց որոշակի հարցեր․ «Շարունակում ենք բացատրել, թե ինչն էր պատճառը և որն է առաքելության նպատակը։ Իրանը ևս զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների հանդեպ և դրական արձագանք տվեց։ Սա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքի դեպքում ընկալումն այլ է, և մյուս գործընկերների հետ էլ պետք է շարունակենք աշխատել ու ավելի շատ աշխատել»։

Ինչ վերաբերում է «նպաստել» բառին, ապա Պարույր Հովհաննիսյանը նշեց․ «Սահմանին սադրանքների թիվը որոշակիորեն նվազել է։ Կարծում ենք՝ որոշակի դեր խաղաց ավելի լայնածավալ սադրանքը կանխելու գործում։ Թվեր չունեմ, բայց սադրանքների թիվը նվազել է։ Իհարկե, փաստեր չենք կարող ներկայացնել, բայց դա մեր գնահատականն է։ Մյուս կողմից, որևէ միջազգային կառույցի ներկայությունը բնակիչների մոտ ապահովության զգացում է առաջացնում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։