Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել 

Լուրեր

06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել։ Տեղեկությունը, թե Սարգսյանը պատրաստվում է հրաժարական տալ՝  մամուլում շրջանառվում էր դեռ երեկվանից։ Քաղաքապետարանից այս լուրը ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում՝ նշելով միայն, որ այդպիսի տեղեկատվություն չունեն։ Հրաչյա Սարգսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։ 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր ավելի վաղ գրել էր, որ ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքպետարանի աշխատակազմի ղեկավար Սեյրան Մեջլումյան: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից այս տեղեկությունը ևս առայժմ ոչ հերքում են, ոչ հաստատում։ 

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ավագանու քվեարկությամբ։ Մինչ քաղաքապետ ընտրվելը, Հրաչյա Սարգսյանը զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։ 

 

Արփի Հակոբյան