Թուրքիայի իշխանությունները գնահատել են երկրաշարժերի հասցրած նյութական վնասը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի պատճառած նյութական վնասը կազմում է երկու տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 միլիարդ դոլար): Այս մասին հայտնել է երկրի Ֆինանսների և գանձապետարանի նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երկրաշարժերի վնասը կազմում է 2 տրիլիոն լիրա (105 միլիարդ 280 միլիոն դոլար): Սա ցույց է տալիս, որ մենք ունենք մոտ 6 անգամ ավելի շատ վնասներ և կորուստներ, քան 1999 թվականին Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։ Այս ցուցանիշը համապատասխանում է 2023 թվականի համար ակնկալվող ազգային եկամտի 9%-ին»,- Ֆինանսների նախարարության հայտարարությունն է մեջբերել պետական TRT Haber հեռուստաալիքը։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։

Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ», երկրում տարերքի զոհ է դարձել ավելի քան 49 հազար մարդ։

Տաթև Ֆռանգյան