Չինաստանի նախագահը Պուտինի հրավերով Մոսկվա կայցելի
Քաղաքականություն
17.03.2023 | 14:21ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան՝ այդ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության ու ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման արդի հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այցի ընթացքում նախատեսվում է նաև մտքերի փոխանակում միջազգային ասպարեզում Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցության խորացման շուրջ։
Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք կարեւոր երկկողմ փաստաթղթեր, ընդգծել են Կրեմլում։
Տաթև Ֆռանգյան