Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական գործողությունը չորս պաղեստինցու կյանք է խլել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Պաղեստինցի պաշտոնյաները հայտնել են, որ չորս պաղեստինցի է սպանվել Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական ուժերի գործողության հետևանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելական բանակի տվյալներով՝ զինվորականները կրակել են երկու գրոհայինների ուղղությամբ, որոնք հետախուզվում էին «ահաբեկչական գործունեության համար», ինչպես նաև մի տղամարդու, որը փորձել է նրանց վրա հարձակվել լինգով։ Իսրայելցի զինվորականները նաև հայտնում են փոխհրաձգության մասին։

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվածների թվում կա 16-ամյա դեռահաս, ևս 20 պաղեստինցիներ հրազենային վիրավորում են ստացել, որոնցից չորսի վիճակը ծանր է: Սպանվածների թվում են «Իսլամական ջիհադ» և «ՀԱՄԱՍ» խմբավորումների բարձրաստիճան անդամներ Նիդալ Հազեմը և Յուսուֆ Շրիմը, հայտնել են նախարարությունից:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողությունն ուղղված է եղել Հազեմի և մեկ այլ տղամարդու դեմ, որը նույնականացվել է որպես Յուսուֆ Աբու Աշրին (դեռ պարզ չէ՝ արդյո՞ք խոսքը Յուսուֆ Շրիմի մասին է):

Ըստ իսրայելական իշխանությունների՝ Հազեմը ներգրավված է եղել ահաբեկչական գործունեության մեջ, իսկ Աբու Աշրինը զբաղվել է պայթուցիկների արտադրությամբ և կրակել իսրայելցի զինվորականների ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան