Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ավանդ չունի զինված ուժերում. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
Բոլորը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

Հիշեցնենք՝ Գասպարյանը պաշտոնից ազատվել է 2021-ի մարտի 10-ին։

«Ես չգիտեմ՝ կվերադառնա թե չէ, կամ կցանկանա վերադառնալ թե չէ, բայց նա ի վիճակի է ոչ միայն վերլուծություններ անել և արձանագրել փաստեր՝ իր անցած ճանապարհով, այլ նաև մեր կրթական ծրագրերի մեջ կարող է ունենալ իր մասնակցությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե ինքը կմիջնորդի՞, որ Օնիկ Գասպարյանը վերադառնա իր նախկին պաշտոնին, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանեց․ «Աշխատանքի ավարտից հետո կտեսնենք՝ ինչ եզրակացության կգանք»։

«Մեր հանձնաժողովի անդամների հետ եթե խոսենք, բոլորը կասեն, որ մենք, այնուամենայնիվ, կորցրեցինք մի զինվորականի, որը կերտել է ինքն իրեն․․․ Օնիկ Գասպարյանը նաև իրենց շրջանի մահապարտներով, զինվորներով կերտել են մեր բանակի այն ընթացքը, որն 1994թ․ մեզ պարգևել է հաղթանակ և հրադադար»։

Մանրամասները՝ տեսանյութում։