Ալիևը հերթական կեղծ թեզերն է հնչեցրել Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Անկարայում ընթացող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում հերթական կեղծ հայտարարություններն է հնչեցրել Հայաստանի վերաբերյալ։ Նա մեղադրել է Հայաստանին Արցախում, իբր, զորքեր պահելու մեջ։

«Թեև Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Պրահայում և Սոչիում 2022 թվականի հանդիպումներում, դեռևս ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերն «Ադրբեջանի տարածքներից»։ Հայկական անօրինական կազմավորումներն ու հանցավոր տարրերը մնում են Ղարաբաղում»,- ասել է Ալիևը։

Բավական երկար դադարից հետո Ալիևը հիշել է նաև գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Հայաստանը խուսափում է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը և պետք է պատասխանատվություն կրի դրա համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա շարունակել է նաև Բաքվի կողմից տարածվող քարոզչական թեզը ԽՍՀՄ տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիների մասով։

Հավելենք, որ Բաքվի այս քարոզչության հիմնական նպատակը, արցախահայության իրավունքների և անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմներ ստեղծելու Հայաստանի պահանջներին ի պատասխան, Երևանին հայելային պահանջներ ներկայացնելն է։

Էմմա Չոբանյան