Ադրբեջանի նոր հարձակման վտանգը շա՛տ մեծ է․ ՀՀ-ն մենակ չի՛ դիմագրավի, Արևմուտքի հետ խորը գործակցություն է պետք․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-ն Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խումբ ուղարկելու ուղղությամբ աշխատանքներ է տարում։ Այն կարևոր է, որ հասցեագրվեն Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում ունի բանակ, և որ ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։

Իսկ Ադրբեջանը, դա ասելուց բացի, նաև բաց սպառնացել է զինաթափել, իր ձևակերպմամբ, անօրինական զինված կազմավորումները, պահանջել են հայկական զորքերը հանել ԼՂ-ից։ Հավանակա՞ն է, որ փաստահավաք խումբ ուղարկվի ԼՂ, մանավանդ, որ ՌԴ-ի և Ադրբեջանի պատնեշը պետք է հաղթահարվի։

Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը շատ ավելի արագ է շարժվում Հայաստանից, ինչը բացասական գործոն է։

«Նա ավելի արագ է իր նպատակների իրագործմանը հետամուտ լինում, քան Հայաստանը։ Հայաստանի քայլերը հիմնականում ռեակտիվ են՝ ի պատասխան են Ադրբեջանի կեղծ մեղադրանքներին և փոքր-ինչ ուշացած։ Կարծում եմ՝ այն ժամանակը, որ կպահանջվի Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հերքելու կամ փաստահավաք առաքելություն բերելու համար, ճիշտ մարտավարություն չէ։ Սա ասում եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը պատրաստվում է ևս մեկ անգամ ուժով լուծել խնդիրները։ Ադրբեջանը սա շարունակում է, քանի որ ՀՀ-ն ընդունում է, որ այո՛, հնարավոր է իր հետ ուժի դիրքերից խոսել։ Ադրբեջանը շարունակում է օգտվել հայկական կողմի դիվանագիտական, ռազմական թուլությունից»,- ասաց փորձագետը։

Լիլիթ Գևորգյանն ասում է՝ ՀՀ-ի այսօրվա դիրքավորումը վտանգավոր է՝ փաստելով, որ ՌԴ-ի անվտանգային համակարգերը չեն գործում, մնացել է միայնակ և խորքային գործակցության չի գնում Արևմուտքի հետ։ Դա, ըստ փորձագետի, կարող էր հակակշիռ լինել Բաքվին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան