Էրդողանը Թուրքիայում երկրաշարժի զոհերի նոր տվյալներ է հայտնել

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընթացքող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ուշադրություն է հրավիրել փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետևանքների վրա՝ նշելով, որ դրանք ավելի քան 49,000 մարդու կյանք են խլել, 115,000-ից ավելի մարդ էլ վիրավորվել է, գրում է Անադոլու գործակալությունը։

«Բարեկամ ու եղբայրական երկրների աջակցության շնորհիվ մենք հնարավորինս արագ կվերականգնենք աղետի գոտին»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիայում աղետի գոտու բնակչության թիվը հասնում է 14 միլիոնի։

«Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտված են։ Այս փուլում բեկորները մաքրվում են։ Սկսվել է նոր տների շինարարությունը։ Տարվա ընթացքում նախատեսում ենք աղետի գոտու բնակիչներին փոխանցել 319 հազար բնակելի շենք։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել 650 հազար տուն»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ մարտի 20-ին նախատեսված է միջազգային դոնորական համաժողով՝ աղետի գոտու բնակիչներին աջակցելու նպատակով։

Էրդողանը խոսել է նաև աշխարհաքաղաքական գործընթացներից և Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների վրա դրանց ազդեցությունից։ Նա վստահություն է հայտնել, որ կազմակերպության երկրները ռազմավարական դեր կխաղան ոչ միայն տրանսպորտային ուղիների և մատակարարման շղթաների ընդլայնման, այլև էներգետիկ անվտանգության համատեքստում։

Թուրքիայի ղեկավարը որպես թյուրքալեզու երկրների հաջող համագործակցության օրինակ է բերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը։

Էմմա Չոբանյան