Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա լինելու է՝ ռուս-ադրբեջանական հատուկ գործողություն․ առանց Կրեմլի թույլտվության չի՛ անի․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ուղղությամբ էսկալացիայի վտանգի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանն այսօր էլ Կառավարության նիստում ասաց՝ Ադրբեջանը ԼՂ-ի հետ շփման գծում ռազմական դրությունը սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ է կատարում, մարտի 5-ին սպանվել են 3 ոստիկաններ։ Բացի այդ՝ Ադրբեջանը ԼՂ-ի վրա հարձակման լրատվական ֆոն է ստեղծում։ Բայց սրա մասին բաց ասել է նաև Ադրբեջանի ՊՆ-ն, որ եթե ինտեգրման օրակարգը ԼՂ-ն չընդունի, կոշտ քայլեր կլինեն։

Ադրբեջանը կգնա՞ ռազմական իրավիճակը սրելու ճանապարհով։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանն ինքնուրույն չի կարող նման որոշում կայացնել։

«Ինքն ունի հովանավորներ՝ ռազմական նման գործողություններ իրականացնելու, ինչը եղավ և՛ քառօրյա պատերազմի, և՛ 44-օրյայի ժամանակ։ Մենք տեսնում ենք՝ Իսրայելի բարձրաստիճան անվտանգային և պաշտպանական պաշտոնյաների այցեր եղան Բաքու, սրվում են Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, տասնյակ իրանամետ անձանց՝ նրանց իրանական շպիոններ են անվանում։ Իրանը բերում է իր զորքերը առաջին կարգի պատրաստականության։ Սա զուտ հայկական հարց չէ։ Ես ունեմ մտահոգություն, որ սա կարող է 44-օրյայի դրդապատճառների կրկնությունը լինել, երբ որոշ ուժեր աչք փակեցին Ադրբեջանի քայլերի վրա ԼՂ-ի դեմ, որովհետև պլանը Իրանն էր։ Հիմա ՌԴ-ն է շահագրգիռ էսկալացիայի մեջ, որ ՀՀ-ում բերի-դնի իրեն ենթակա ռեժիմ, որովհետև մտահոգ է, որ քայլ առ քայլ ՀՀ-ն չի ենթարկվում իր ճնշումներին, չի զոհաբերում այն, ինչ ՌԴ-ն է պահանջում»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան