Պարեկային ծառայողների գործունեությանը բռնությամբ միջամտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է․ ՀՀ ՔԿ

Լուրեր

10.04.2026 | 18:02
Վենսը Իրանին զգուշացրել է՝ չփորձել խաղալ ԱՄՆ-ի հետ
10.04.2026 | 17:53
«Յուվենտուսը» նոր պայմանագիր կնքեց Լուչանո Սպալետիի հետ
10.04.2026 | 17:47
Գալուզինն ու Արսենյանը երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել
10.04.2026 | 17:38
Գաբալայում քննարկում է անցկացվում ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
10.04.2026 | 17:22
Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը
10.04.2026 | 17:10
Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը  քննարկելու համար
10.04.2026 | 16:59
Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի
10.04.2026 | 16:50
Այնթապում գողացված դրամապանակի քարտից 114 հազար դրամ է կանխիկացվել, կասկածյալը ձերբակալվել է
10.04.2026 | 16:42
Ուսման Նուրմագոմեդովն արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը
10.04.2026 | 16:33
«Մենք հրադադար չենք ուզում». Կրեմլի խոսնակ
10.04.2026 | 16:25
Ինչ քայլ է անելու ՀԱԿ-ը՝ իշխանության գալու առաջին օրը. Զուրաբյանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:16
Ես և դաշինքի ղեկավարն ենք որոշել, որ ցուցակում չլինեմ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:03
Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:55
Ղազախստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում պարզվում են պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործողությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 15-ին պարեկային ծառայության երեք աշխատակիցներ ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում: Հիշյալ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհով ժամը 22.00-ի սահմաններում երթևեկելիս նկատել են նույն բնակավայրի բնակչի, ով գտնվել է ճանապարհի միջնամասում, դուրս չի եկել ճանապարհից և այդ ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հասցեին:

Պարեկային ծառայողները կայանել են մեքենան, մոտեցել տղամարդուն, սակայն վերջինս շարունակել է հայհոյել և դրսևորել ագրեսիվ վարքագիծ: Ոստիկանության աշխատակիցները փորձել են հայհոյանքներ հնչեցնելու համար վերջինիս ենթարկել վարչական ձերբակալման, սակայն նրա հայրը խոչընդոտել է պարեկային ծառայողների գործողություններին, սկսել հայհոյել և քաշքշել ոստիկաններին։

Վիճաբանությանը միջամտել են նույն բնակավայրի ևս երեք բնակիչներ, ովքեր քաշքշել և ձեռքերով, բռունցքով հարվածներ են հասցրել ոստիկանության աշխատակիցներին:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով միջադեպի մասնակից 5 անձ ձերբակալվել է:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հարգելով և հիմք ընդունելով անմեղության կանխավարկածը՝ հարկ ենք համարում կրկին իրազեկել, որ ծառայողական պարտականությունները կատող պարեկային ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելը, նրանց ծառայողական գործողություններին որևէ ձևով միջամտելը, մասնավորապես՝ նրանց, նրանց մերձավորների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը, նրանց գույքը ոչնչացնելը կամ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելը քրեորեն հետապնդելի արաքներ են, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5-ից մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Դրսևորելով բարձր քաղաքացիական գիտակցություն՝ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց գործողությունների հետ անհամաձայնություն ունենալու պարագայում անհրաժեշտ է ոչ թե դրդևորել հակաօրինական վարքագիծ, այլ նրանց առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները վիճարկել վարչական կամ քրեաիրավական համապատասխան ընթացակարգերով։

Կրկին զգուշացնում ենք, որ հանցավոր վարքագիծ դրսևորելու բոլոր դեպքերը անաչառ քննությամբ բացահայտվելու են, իսկ հանցավոր արարքը հիմնավորվելու դեպքում համաչափ քրեաիրավական հետևանքները լինելու են անխուսափելի։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: