Չավուշօղլուն հայտարարել է, որ թյուրքալեզու պետությունների ուժը միասնության մեջ է

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թյուրքական պետությունների կազմակերպությունը թյուրքալեզու պետությունների ընդհանուր երազանքն էր, և այն իրականություն դարձավ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում բացելով կազմակերության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Թուրքիան այսօր մեծ վիշտ է ապրում։ Մենք գիտենք, որ մեր ժողովրդի վիշտը կիսում են այլ երկրներ, այդ թվում՝ կազմակերպության տարածքում: Մեր ընկերները ոչ միայն իրենց ցավակցությունն են հայտնել Թուրքիային, այլև համերաշխություն են ցուցաբերել՝ աջակցելով աղետի ժամանակ։ Փրկարարական խմբերն օպերատիվ կերպով ուղարկվել են աղետի գոտի, տեղակայվել են դաշտային հոսպիտալներ։ Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ուժը միասնության մեջ է»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին մեծանում է թյուրքալեզու պետությունների նշանակությունը, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։

«Մենք համատեղ իրականացնում ենք խոշոր էներգետիկ նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Անդրանատոլիական գազատարը (TANAP): Անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունն այս ուղղությամբ՝ TANAP-ի միջոցով կասպյան գազի մատակարարումն ավելացնելու համար։ Այս առումով հատկապես կարևոր է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի կողմից ստորագրված եռակողմ հուշագիրը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Բացի այդ, նա նշել է, որ կարևոր է համագործակցել տրանպորտային ու լոգիստիկ ոլորտներում, որը կբարձրացնի «Միջին միջանցքի» արդյունավետությունը։

Չավուշօղլուն նաև վստահություն է հայտնել, «թյուրքալեզու պետությունների միասնությունը թույլ կտա պետություններին կառավարել պատմական գործընթացները, այլ ոչ թե գնալ աշխարհաքաղաքական իրադարձությունների հոսքով»։

Էմմա Չոբանյան