Կիևը վատնելու ժամանակ չունի․ ուկրաինական ԶՈւ կորուստները հասել են 100,000-ի․ Politico

Լուրեր

26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Բոլորը

Ամերիկացի զինվորականները սպառազինություն են ուղարկում Կիևին և մարզում են Ուկրաինայի ԶՈւ մարտիկներին արագացված տեմպերով՝ ուշ գարնանը ՌԴ-ի դեմ լայնամասշտաբ հակագրոհին ընդառաջ։ ԱՄՆ ՊՆ ղեկավար Լոյդ Օսթինն Ուկրաինային օգնություն տրամադրելու հրատապության մասին հայտարարել է երեկ տեսակապի միջոցով տեղի ունեցած Ուկրաինայի պաշտպանության բազմազգ կոնտակտային խումբի հանդիպման ժամանակ։

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ «Ուկրաինան վատնելու ժամանակ չունի», գրում է Politico-ն։

Պարբերականը նաև նշում է, որ քանի որ մոտենում է գարունը, ԱՄՆ պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում Ուկրաինային զինամթերքի, հակաօդային պաշտպանության մատակարարման և փորձառու զինվորների քանակի նվազմամբ: Նշվում է, որ ուկրաինացի զինվորները հիմնական զինամթերքի, այդ թվում՝ ականանետերի և հրետանային արկերի սուր պակաս են զգում:

Բացի այդ, ըստ պարբերականի, ամերիկացի պաշտոնյաների գնահատականների համաձայն՝ ավելի քան 100,000 ուկրաինացի զինվոր է զոհվել հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ամենափորձառուները։

Տաթև Ֆռանգյան